Գլխավոր » ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ Է
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ Է
13:21
Ըստ news.am-ի, Ադրբեջանում որոշել են քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կհամարձակվեն մեկնել Լեռնային Ղարաբաղ: Հիշեցնենք, որ նախկինում այնտեղ սահմանափակվում էին մարդկանց «պերսոնա նոն-գրատա» հայտարարելով, զանազան «սեւ ցուցակներ» կազմելով, դրանից բխող Ադրբեջան մուտք գործելու արգելքով:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով Միլլի Մեջլիսը, համապատասխան դիրքորոշումները կամրապնդվեն «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» օրենքով: Հոդվածի առաջին մասում մատնանշվում է, որ պետության այն քաղաքացիները, ովքեր Ադրբեջանի հետ ելքի-մուտքի արտոնագիր չեն կնքել, ինչպես նաեւ այն քաղաքացիները, ովքեր չունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կարող են հայտնվել «ադրբեջանական օկուպացված տարածքներում» (նկատի է առնվում Լեռնային Ղարաբաղը եւ ազատագրված տարածքները) միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքից՝ համապատասխան ընթացակարգով Ադրբեջանի ԱԳՆ-ից  կամ դիվանագիտական ներկայացուցչություններից մուտքի արտոնագիր ստանալով:

Բացի այդ, այն երկրների քաղաքացիները, որոնք Ադրբեջանի հետ առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագրեր ունեն, կարող են նշված տարածքներ այցելել միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքից՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի եւ ՊՆ-ի կողմից ստացած թույլտվության հիման վրա: Այն անձինք, ովքեր կխախտեն այս դիրքորոշումը, կենթարկվեն պատասխանատվության Ադրբեջանի ՔՕ հոդվածների համապատասխան: Օրինագիծը մոտակա ժամանակներս կքննարկվի Միլի Մեջլիսում:

Այլ կերպ ասած, նման դիրքորոշումը նշանակում է քրեական պատասխանատվության ենթարկում բոլոր նրանց, ովքեր կայցելեն Արցախ։ Իրականում ադրբեջանական իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության  «թույլտվությունը» ուղղակի ձեւականություն է, իսկ մուտքը Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կողմից  ուղղակի անհնար է: Օտարերկրացիներին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար դատելը պարզունակ փորձ է՝ ավելի խորացնել շրջափակումը եւ վախեցնել զբոսաշրջիկներին:

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ