Գլխավոր էջ

[ + ]
Մեր «հերոսը» դարձյալ ակտիվացել է։ Օրերս լույս տեսած մի գրքի առաջաբանում դարձյալ գործի է գցել իր «հուժկու» զենքը՝ զրպարտությունը։ «7 օր.am» կայքից այս վերատպությունը պատասխանն է «վաստակաշատ» զրպարտչին։

...այսօր բարձրաստիճան հայ պաշտոնյաներից քանիսի՞ զավակն է ծառայում Հայոց բանակում և գտնվում դիրքերում։ Նաև՝ նրանց զավակներից գոնե մեկը կամավոր մեկնե՞լ է դիրքեր՝ ոգևորելու, հավատ ներշնչելու հայ-ադրբեջանական սահմանն ու երկրի խաղաղությունը պաշտպանող 18-19 տարեկան ջահելներին…


Սույն թվականի հոկտեմբերի 1-ից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երթուղային տրանսպորտի ուղեվարձը 70 դրամից դառնալու է 100 դրամ։ Ու դա մի քաղաքում, որտեղ կանգառների միջև եղած միջին հեռավորությունը մոտավորապես 100 մետր է...


ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որը Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Ինչպես նաև պաշտոնապես կոչ է հղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ու նախագահին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը...


Ռուսաստանյան ԶԼՄ-ներում շարունակվում են Ղարաբաղի թեմայով հրապարակումները, որոնք ուղղված են կարգավորման Մինսկի խմբի ձեւաչափի դեմ: Նշվում է, թե խմբի արեւմտյան համանախագահները չեն ցանկանում խնդրի խաղաղ կարգավորումը, այդ պատճառով էլ այն արդյունավետ չէ: Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ արդեն տեւական ժամանակ փորձում է վերացնել Մինսկի խմբի ձեւաչափը...


Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում (շփման գիծ չեմ ասում, բացառությամբ Շահումյանի շրջանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների առանձին հատվածների, ուր մեր տարածքների մի որոշ մաս մնացել է թշնամու վերահսկողության տակ, ռազմաճակատային գծի մյուս հատվածները սահման են, ազատագրված հողերն էլ ամրագրված են Արցախի սահմանադրությամբ), աննախադեպ լարվածությանը զուգահեռ, ժողովրդի որոշ հատվածներում, հատկապես առաջին օրերին, խուճապային տրամադրություններ նկատվեցին...


Տարածված տեսակետ կա, որ Արցախի հակամարտությունն օգնում է Ռուսաստանին պահել իր ազդեցությունը Հայաստանի ու տարածաշրջանի վրա, եւ այդ իսկ պատճառով այդ հակամարտության կարգավորումը ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այդպիսով Մոսկվան պահպանում է տարածաշրջանի փակ բնույթը եւ իր ազդեցությունն այդ իրավիճակում...


Ի հեճուկս այլ պաշտոնյաների՝ ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանին այդքան էլ չի ոգեւորում այն փաստը, որ սահմանային վերջին լարված իրավիճակների եւ Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհերի թիվը եռապատիկ, անգամ քառապատիկ է՝ հայկական կողմի կրած մարդկային կորուստների համեմատ...


Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում Մինսկի խմբի համանախագահներից երկուսին՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ղարաբաղյան կարգավորման հարցում կոչ է անում դրսեւորել սկզբունքայնություն եւ մտահոգություն է հայտնում նրանց կողմնապահության համար: Հայտարարության առիթն օգոստոսյան իրադարձությունների ու հայ գերի Կարեն Պետրոսյանի սպանության կապակցությամբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հստակ դիրքորոշումներն են, որոնցում Ադրբեջանը մատնացույց է արվում որպես մեղավոր կողմ, ինչպես նաեւ ընդգծվում է հայ գերու գազանաբար սպանության հանգամանքը...


Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությանը: «Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը ուղեկցվում է մարդկային կորուստներով և ոչ միայն զինված ընդհարումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաև կյանքից զրկված մյուս հայերի ու ադրբեջանցիների հարազատներին», ասվում է հայտարարության մեջ...


Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը, բացատրելով օգոստոսին Ադրբեջանի սադրանքի նպատակը, ասում էր, թե Բաքուն այդպիսով ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ պատերազմն ավարտված չէ եւ հակամարտությունը չկարգավորելու դեպքում կարող է բռնկվել ցանկացած պահի...


Նոր իրավիճակն այն է, որ տեղի է ունեցել անսպասելին: Նախագահ Պուտինը հայտնվել է ծանրագույն վիճակում: Տեղի է ունեցել աղետ, որը որևէ կողմի, բացի պաշտոնական Կիևից, դիվիդենդներ չբերեց: Դա ահռելի ճնշում է ենթադրում Մոսկվայի վրա, որ պատրաստ չէր այսպիսի շրջադարձի...


Ակնհայտ է, որ  դարեր ի վեր մեզ հետապնդում է անզեն, կոտորածային ու  «անսպասելի»  պարտադրված պատերազմը: Ղարաբաղյանն էլ սկսվեց բացարձակ նույն սցենարով- Սումգայիթ, Բաքու, ու ողջ Ադրբեջանով մեկ՝  հայկական կոտորածներով: Մշտապես կրկնվում է նույնը, և մենք «չենք խրատվում»...


Առաջնագիծ մեկնած Արցախյան ազատամարտի վետերանների խմբերի առաջին հերթափոխն երեկ վերադարձել է դիրքերից։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերթափոխից վերադարձած կամավորականները վստահեցնում են, որ դիրքերում մարտական ոգին բարձր է...


ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ «բանակցություններն» արդյունք տվեցին: Թույլտվություն ստացա զրուցել հետախույզների խմբի հետ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի իրավիճակի սրացումից հետո նրանց կանխարգելիչ մի գործողության հետևանքով հակառակորդը տվել է 7 զոհ և 5 վիրավոր...


Մեր ազգի դժբախտությունների հարցում արտաքին աշխարհի դավադիր գործողությունները բացառող և մեղքն արտաքին աշխարհի վրա չբարդող հայի մոտ երբևէ առաջ է գալիս այն հարցը, թե ինչու է իր ազգը, որը կարծես թե համաշխարհային պատմության մեջ նշանակալից ավանդ ունի ներդրած, և որը հայտնի է իր ռազմական, առևտրային, գիտական ու ստեղծագործական ակտիվությամբ, այդքան պասիվ եղել քաղաքական գիտելիքը յուրացնելու, պետություն կառուցելու և պետական քաղաքականություն վարելու գործում...


Անցումային հասարակության առողջ և գիտակից տարրերի  բնական ձգտումը` բարեփոխելու սեփական հասարակությունը, հետևողականորեն, նպատակառացիոնալ կերպով և դրականորեն արարելու հասարակական կեցության բարձրագույն օրենքներն ու կենսական նշանակության հիմունքները, ինչպես միշտ, այսօր էլ դեմ է առնում պատային մի վիճակի...


1920 թվականի օգոստոսի 10-ին, ինչպես հայտնի է, կնքվել է Սևրի հայտնի պայմանագիրը, որի համաձայն Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես «ազատ և անկախ պետություն», և Հայաստանն ու Թուրքիան համաձայվում են ընդունել ԱՄՆ պրեզիդեն Վուդրո Վիլսոնի որոշումը Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների սահմանների, ինչպես նաև Բաթումով Սև ծով դուրս գալու Հայաստանի հնարավորության շուրջ...


Այս տարվա սեպտեմբերի 4-5-ը Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում (Newport, Wales) տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական, բայց կարևոր գագաթնաժողովը, որին մասնակցելու են 60-ից ավել երկրների ղեկավարներ ու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ի տարբերություն նախորդ՝ 2012թ. Չիկագոյի գագաթնաժողովի, Նյուպորտի այս գագաթնաժողովը լինելու է ամփոփիչ՝ նաև ՆԱՏՕ-ի հետագա ռազմավարության առումով, որը, ամենայն հավանականությամբ, ազդելու է նաև անդրկովկասյան հետագա զարգացումների վրա...


Այսօր ոչ միայն Հայաստանի դառնացած փորձագետները, այլեւ շատ միջազգային փորձագետներ, այդ թվում նաեւ ռուսական, նույնիսկ չեն թաքցնում իրենց քամահրական եւ արդեն, ընդհանուր առմամբ, վերջնականապես ձեւավորված կարծիքը, որ Հայաստանը պիտի անի այն, ինչ պիտի անի թելադրաքով...


...Մեր երեխաներն այստեղ այդ կեղծարարների դասագրքերից ավելի են սկսում ազդվել ու օտարանալ իրենց արմատներից: Օրինակ, երբ հայ ուսանողը կարդում է Ռոնալդ Գ. Սյունու գրածը, թե իբր՝ Արցախը եղել է Աղվանքի տարածք ու երբեք պատմական Հայաստան պետության կազմում չի եղել,- նմանատիպ զեղծարարություններ, ապա ինչպե՞ս եք կարծում այս ամենը նրա վրա ինչպե՞ս կազդի...


1920 թ. հոկտեմբերի 30-ին ընկավ Կարսը: Սա հայոց նորագույն պատմության ամենից խայտառակ էջերից մեկն է: Ունենալով մի շարք ռազմական և դիրքային առավելություններ` «առանց կռվի» թշնամուն հանձնվեց մի անառիկ բերդաքաղաք: Թուրքերի կողմից առգրավված ռազմամթերքի քանակը ցնցող էր...


Արցախի, Հայաստանի հերոս Ավոյի սպանվելուց հետո միայն մարդիկ իմացան, որ նրա անունը Մոնթե է։ Նույնիսկ մերձավոր շրջապատում շատ-շատերը չգիտեին, որ նա Մոնթե Մելքոնյան է։ Նա Ավո էր բոլորի համար։ Ավո էր և վե՛րջ...


2013-ից Արցախում գործում է «ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության ղեկավար, արցախցի Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է, որ շատ հարցեր մեր երկրում կարելի է լուծել, եթե մեր հասարակությանը համախմբենք մեկ ընդհանրական ազգային գաղափարի շուրջ...


2007-ի ամռանն էր։ Կրտսեր քույրս՝ Նվարդը, ծանր, անբուժելի հիվանդ, պառկած էր Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Ամեն օր տեսակցության էի գնում քրոջս։ Մի անգամ ծանր մտքերիս մեջ, երթուղայինից իջա ու նկատեցի, որ կոշիկիս կրունկը պոկվել, մնացել էր մեքենայի մեջ։ Հարցուփորձ անելով, մոտերքում կոշիկի վերանորոգման կետ գտա, որ մոտավորապես փոքրիկ մի կրպակի չափ էր...


Բարոյական հաղթանակների թվով, որքան գիտեմ, աշխարհում առաջին տեղն ենք գրավում։ Եվս մի բարոյական հաղթանակ՝ ու Երևանը կդառնա քաղաք-պետություն։ Իսկ այդ քաղաք-պետության կենտրոնական ու տեսարժան վայրերում վեր կխոյանան մեր բարոյական հաղթանակը կռած հայոց քաղաքագետ-դիվանագետ-գործիչների արձանները... Անկեղծ ասած, ես կցանկանայի, որ վերջիններս միայն որպես արձան ծնված լինեին...


Լևոն Հայրապետյանի ձերբակալությունից հետո ամբողջ օրը հայկական լրատվամիջոցների գերակշիռ մասը զբաղված էր ռուսաստանյան ինչ-որ ԶԼՄ-ի հիմար տեղեկատվությունը սփռելով ու տիրաժավորելով։ Ասես խոսքը ոչ թե հայրենասեր մարդու, բարերարի, բարեգործի մասին է, այլ ինչ-որ մի հանցագործի, ինչ-որ մի լիսկայի, լֆիկի կամ մեկ այլ «էլիտար» հանցագործի, որոնց համար վանդակաճաղերը վաղուց լաց են լինում...


ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիտում ներկայացվեց ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Համաձայն ներկայացված արդյունքների պետական բյուջեից հատկացված միջոցները նախարարության կողմից օգտագործվել են գործող օրենսդրությանը համապատասխան, սակայն տեղ են գտել մի շարք թերություններ...


Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի ձերբակալվածների կանայք դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին...


Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ մատակարարել: Այս մասին գործակալությանը հայտնել են «Իրկուտ» ընկերությունից, որն արտադրում է ինքնաթիռները...


Հարավային Կովկասի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին ընդունել են Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը եւ նշել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը...


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, վերլուծաբան Մասիս Մայիլյանը:


Վերջերս մի զրույցի ժամանակ երիտասարդ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե Արցախյան շարժման սկզբներին ի՞նչն է առավել շատ տպավորվել հիշողությանս մեջ։ Այդ մասին երբեք չէի մտածել։ Բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են եղել, որ առայսօր ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։ Բայց երբ մտքում փորձում եմ առանձնացնել Շարժման առաջին ամիսները, անմիջապես հիշում եմ 1988-ի փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանի հանրահայտ որոշումը...


1920 թ. հոկտեմբերի 30-ին, համարյա առանց կրակոցի, Կարսի անառիկ ամրոցը հանձնվեց թշնամուն: Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ, իսկ այդ ժամանակ Լլոյդ Ջորջի կոալիցիոն կառավարության նախարար Սթենլի Բոլդուինի որդին` Օլիվեր Բոլդուինը, որը փոխգնդապետի կոչումով ծառայում էր ՀՀ զինված ուժերում, իր հուշերում գրում է, որ բերդի միայն երկու թնդանոթներից ընդամենը մի քանի արկ է արձակվել Կարսը գրոհող թուրքերի վրա...


Եվրոպայի եւ Ասիայի քաղաքակրթական սահմանների վրա տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերն աչքի առաջ ունենալով` բացի սահմանակից տերությունների շահերը գնահատելուց, հարկ է նաեւ մեր ուշադրությունը բեւեռել Կովկասի ներուժի եւ դրանք իրացնելու նրա հնարավորությունների վրա: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական բախումների առանցքի վրա տարբեր ուժեր ազդելու կամ հակազդելու, ծավալվելու կամ դիմադրելու գործընթացների մեջ են ներգրավվել...


Известный армянский кинорежиссер и общественный деятель Тигран Хзмалян на своей странице в сети Facebook написал: “Нижеследующее считаю необходимым изложить на русском языке. Идущее ныне по всему миру цунами неприязни, страха и ненависти к России и к русским несет перед собою много пены и грязи. Как легко сейчас бросать камни вслед этому мутному валу. Но я армянин и потому мне пристало говорить не о русских, а об армянах...


ԼՂՀ Գրողների միության «Եղիցի լույս» թերթի 2014 թվականի մայիսյան համարում «Մի դիպվածի շուրջ» վերնագրով հոդված է տպագրվել, որի յուրաքանչյուր տողից երեւում է, որ գործ ունենք պատվերով գրված ապատեղեկատվության հետ: Պատվիրատուն ակնհայտ է: Եվ գուցե պատահական չէ, որ այն տպագրվել է հենց Գրողների միության պաշտոնաթերթում...


Հուլիսի 17-ը կրտսեր քրոջս՝ շնորհալի լրագրող Նվարդ Օհանջանյանի ծննդյան օրն էր։ Արդեն 7-րդ տարին է, սակայն, որ Նվարդի ծննդյան օրը նշելու ենք նրա բացակայությամբ։ Այս տողերը գրել եմ քրոջս «Ամանորի նվերներ» գրքի վերջաբանում...


Սույն թվականի մայիսի հեռախոսավարձը մուծելիս զարմանքով նկատեցի, որ 6 000 դրամ ավել պիտի վճարեմ: Մնացի տարակուսած: «Ղարաբաղ Տելեկոմի» բարետես աշխատակցուհին իմ խնդրանքով ներկայացրեց վերոհիշյալ ամսվա ծառայությունների ամփոփաթերթիկը, որից պարզեցի, որ այդ 6 հազար դրամը ինչ-որ «Գիգա 1» փաթեթի գինն է...


Դարեր ի վեր, հատկապես «օրհնվի էն սհաթ»-ից հետո Հայաստանում վախի մթնոլորտ է տիրում. ունեցվածքը, աթոռը, պաշտոնը կորցնելու վախ։ Ու տասնամյակներով, մինչև իրենց կյանքի վերջը մարդիկ այդպես ապրում են։ Ամենավտանգավորն ու զարհուրելին՝ անգամ հարմարվել են դրան։ Դա կենսակերպ է դարձել...


Շոուն դարձել է հայ մշակութային կյանքի հիմնական, բաղկացուցիչ մասը։ Համերգները, արվեստի տարբեր կարգի միջոցառումները մեր օրերում հանդիսատեսին մատուցվում են շոուի տեսքով։ Շոուն, ընդհանուր առմամբ, նման է բազմագույն գեղեցիկ ու հսկա մի փուչիկի, որի մեջ ամեն ինչ կա, բացի Արվեստից։


Արցախի զվարճախոս Պըլը-Պուղու հուշաքարը՝ Շոշ գյուղի բարձունքում։ Երևում է Հոնուտի կիրճը, իսկ լուսանկարի աջ մասում՝ բարձունքում Շուշի քաղաքն է...


ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը 25 կողմ 5 դեմ ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել 2015 թ. (FY15) արտասահմանյան օգնության փաթեթին, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը...


Եվրասիական միությանը Հայաստանի միանալու ցանկությունը, այդ առիթով Աստանայում` Նազարբաեւի կողմից հնչեցված հայտարարությունը, որ Հայաստանը պետք է անդամակցի այդ միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, դրան հաջորդած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում» Արցախում վերջերս ամենաշատ քննարկվող թեմաներից են...


...Ամեն անգամ չէ, որ նույն օրն է հաջողվում հասնել նրան, որ մարդիկ համաձայնեն, գան. այս անգամ ստացվեց։ Եվ ես ուրախ եմ, որ մենք Եվրոպայում մեկ բարեկամ ավելին ձեռք բերեցինք, որը եվրոպական տարբեր ինստիտուտներում կներկայացնի իրականությունը Ղարաբաղի մասին...


Եվրասիական միության ստեղծումը, դրան Հայաստանի միանալու ցանկությունը եւ Արցախի խնդիրը, ինչպես նաեւ օրեր առաջ ՀՀԿ երիտթեւի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարածը, թե «Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում» քննարկման առարկա էր դարձել Ստեփանակերտում, հունիսի 5-ին, «Ազգային վերածնունդ» կուսակցության կազմակերպած «Եվրասիական միություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ Արցախի համար» թեմայով կլոր սեղանի ընթացքում...


1992 թ. հունիսի 13-ին ռուսական բանակի 23-րդ դիվիզիան զավթեց և հայաթափեց Շահումյանի շրջանը՝ Հյուսիսային Արցախը հանձնելով ադրբեջանցիներին։ Ավելի քան 10 հազար հայեր տեղահանվեցին, տեղի ունեցան հայերի սպանություններ, նրանց ահռելի սեփականությունը թալանվեց...


1 2 3 ... 19 20 »

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2024  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ