Գլխավոր » Մարտի 8-ը և կանայք
Մարտի 8-ը և կանայք
21:29

Մարտի 8-ը սիրո և հիացմունքի տոն է: Սկզբում այն այն եղել է ոչ թե գարնան, սիրո տոն, այլ պայքարի օր: Պայքար՝ կանանց իրավունքների համար: Սակայն ժամանակը ջնջեց նրանից ողջ քաղաքական ենթատեքստը, թողնելով մեզ գարանանային մի գեղեցիկ տոն:

Կա վարկած, որ համաշխարհային կանանց տոնը որոշվել է տոնել մարտի 8-ին, երբ 1854 թ. Նյու Յորքի տեքստիլ գործարանների կանայք հայտարարեցին գործադուլ, քանի որ ստանում էին քիչ աշխատավարձ՝ երկար ու դժվար աշխատանքի համար: Սակայն ավելի իրական է համարվում մեկ այլ վարկած, ըստ որի օգոստոսի 27-ին կանանց 2-րդ համաշխարհային սոցիալիստական համաժողովի ժամանակ կոմունիստ Կլարա Ցետկինը առաջարկել է տոնել կանանց օրը:

Այդ օրը կանայք կազմակերպում էին միտինգներ՝ հանրության  ուշադրությանը ներկայացնելով իրենց հուզող խնդիրները: Սակայն ժամանակները փոխվում են, և այս տոնը կորցրել է ամեն քաղաքականը: Տարբեր երկրներում տարբեր օր ու տարբեր կերպ են նշում կանանց տոնը։ Օրինակ՝ Լիտվայում այս տոնը նշվում է միայն այնտեղ, որտեղ շատ են ռուսալեզու բանակիչները: Վիետնամում կանանց տոնը նշվում է արդեն 2000 տարուց ավելի: Այդ տոնը սկզբում կոչվում էր «Չընգ քույրերի հիշատակի օր»: Նրանք եղել են խիզախ աղջիկներ, ովքեր գլխավորել են վիետնամցիների ազատագրական պայքարը՝ չինական ագրեսիայի դեմ: Երբ իրենց  բանակն ընկնում է շրջափակման մեջ, աղջիկներն ընկնում են գետը՝ չցանկանալով գերի ընկնել: Ֆրանսիայում մարտի 8-ը լայն չի նշվում: Կանանց տոնն այնտեղ նշվում է մայիս ամսին: Իտալիայում այդ օրը կանայք միասին հավաքվում են ու նշում իրենց տոնը:

Ռուսաստանում և Հայաստանում այդ օրը ստանում են նվերներ, ծաղիկներ ու լսում բազում հաճոյախոսություններ: Դպրոցներում երեխանները բացիկներ են պատրաստում, նվիրում իրենց մայրերին, կազմակերպում միջոցառումներ: Սակայն հայերն ունեն ևս մի տոն գեղեցիկ սեռի համար ՝ Ապրիլի 7-ը : Ոմանք ավելի շատ նախընտրում են մարտի 8-ը, ոմանք՝ ապրիլի 7-ը, սակայն երկուսն էլ նվիրված են կանանց։

ՍՏԵԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
 ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս

 

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ