Գլխավոր » ԻԼՀԱՄԻԶՄ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԻԼՀԱՄԻԶՄ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
21:42
Ժամանակն է, որ աշխարհն իմանա Ալիևների պատկերը: Իլհամիզմը ցեղասպանների գաղափարախոսությունն է: Այն ոչ մի առնչություն չունի ժողովրդավարության, ազատության, ճշմարտության, բարոյականության հետ: Մարդ, որն օժտված է մարդկային բոլոր բացասական հատկություններով և հետապնդում է մի նպատակ՝ զավթել, սպանել, ստել, կաշառել, թրքացնել, ոխ պահել:

Այս զազրելին թիկունքին ունենալով ցեղասպան Թուրքիայի նման պետության հովանավորությունը, նորից ուզում է ոչնչացնել հայերին, որ կարողանան կառուցել թուրքական համաշխարհային պետությունը: 

Իլհամիզմը շարժում է ընդդեմ քրիստոնեության, մի բռնապետություն, որը միավորում է ցեղասպաններին, պանթուրքիստներին: Իլհամն իր գոյության արմատը գտնում է ցեղասպանության, ստի, կաշառակերության, բանբասանքի մեջ: Նա հպարտանում է իր նավթադոլարներով, որ կարողանում է կաշառել տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հունգարիայի ղեկավարներին: Փողի տենդը Իլհամի մեջ սպանել է ամեն տեսակի վեհ զգացմունք։ Նա չի հասկանում, որ փողն է հանդիսանում ամեն չարիքի արմատը: Խրված հանցանքի գարշահոտը, նա շարունակում է հոխորտալ պատերազմ վերսկսելու մասին։

Իլհամը մոռացել է, իր թե հայրն ինչ արյունոտ էջեր է թողել Ադրբեջանի պատմության մեջ: ԽՍՀՄ չեկայի աշխատող Ալիևը կարողացավ իր ցինիզմով, կաշառքով, լպրծուն բնավորությամբ գրավել զառամյալ Բրեժնևի սիրտը։ Բավական է հիշել 1982 թ. Բրեժնևի այցը Բաքու:

Օդանավակայանում Բրեժնևի վզին ժապավեն կախեցին՝ մեդալի հետ, որտեղ գրված էր՝ Բրեժնեվը Բաքվի պատվավոր քաղաքացին է: Մատին են հագցրել թանկարժեք ադամանդե մատանի, ոսկե սուր են նվիրել: Բրեժնևի համար հատուկ դղյակ են կառուցել, որ ամառները նա այնտեղ հանգստանա:

Արցախցիների խաղաղ ցույցին Ադրբեջանը հակադրեց արյունոտ ջարդերը Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում:

Ադրբեջանում ամբողջ իշխանությունն Ալիև ավագի հարազատների ձեռքում էր: Այսօր նույնն է՝ ամբողջ իշխանությունը Իլհամի հարազատների ձեռքին է: Մի խոսքով՝ խմբակային բռնապետություն է, որի ղեկավարը Իլհամ Ալիևն է: Լինելով հոր զավակը, նա ևս կարողանում է կաշառել ցանկացած պետության վերնախավին՝ իր սուտը հաստատելու համար: Նավթադոլարներով հարբած Իլհամը չի ամաչում հոր արձանը տնկել տարբեր երկրներում։ Մինչևիսկ հեռավոր Մեքսիկայում։ Բայց որպես ի՞նչ:

Որպես կաշառակերության անգերազանցելի տիպար, ստախոս ու ցինիզմի թույնով վարակված պանթուրքիստ: Հեյդարի մասին Ելցինն իր «Исповедь на заданную темы» գրքում 1990 թ. գրել է. «Ես մի թղթապանակ փաստաթղթերով՝ Հ. Ալիևի մասին, որտեղ պարզված է նրա հանցագործությունները, ուղիղ մեկ ժամ խոսել եմ Գորբաչովի հետ և ասել եմ՝ դա հանցագործություն է, այդպիսի մարդուն պահելը...»:

Պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել Ադրբեջան պետություն: Այն Արևելյան Հայաստանի Ատրպատական գավառի անվան արաբական ձևն է: Ադրբեջանի հանրապետությունը ստեղծվել է արհեստականորեն՝ Արևելյան Հայաստանի տարածքում: Արդբեջանական հանրապետության ստեղծումը նշանակում է հայկական տարածքների բռնազավթում: Այդ մասին 1998 թ. հայտնի հայ պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր Սուրեն Այվազյանը դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով Ադրբեջան հանրապետությունը անհապաղ հեռացնել ՄԱԿ-ից, որպես մի կազմավորում, որը ուրիշի տարածքում ստեղծվել է ագրեսիվ բռնազավթողական նպատակներով: 

Որքան էլ Իլհամը ստի, կաշառի տարբեր երկրների, մի օր պատռվելու է նրա հրեշավոր դեմքը, որն արդարացնում ու զինվորական բարձր կոչում, բնակարան ու ութ տարվա աշխատավարձ է տալիս մեկին, ով կացնով քնած հայ սպա է մորթել։ 
Իսկ եթե ժամանակին Հ. Ալիևին օրենքի առաջ կանգնեցնեին, այսօր Իլհամն այդ աստիճանի չէր լկտիանա։ Այն աստիճանի, որ անգամ արհամարհի միջազգային օրենքները և մարդասպանին հերոս դարձնի:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ