Գլխավոր » ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը` Զորի Բալայանի նամակի մասին
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը` Զորի Բալայանի նամակի մասին
14:23
Արդեն տեղեկացրել ենք, որ Yerkir.am-ը ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից փորձել է պարզել, թե ինչպիսին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը Զորի Բալայանի նամակի վերաբերյալ, եւ արդյոք նա պատրաստվում է պատասխանել. ի վերջո նման նամակներ ամեն օր չէ, որ ստանում են:

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից արձագանքել են Yerkir.am-ի հարցմանը:

ՌԴ նախագահի մամուլի ծառայության պատասխան նամակում մասնավորապես ասվում է, որ ՌԴ նախագահի վարչակազմում նամակի մասին իմացել են մամուլում եղած հրապարակումներից եւ որեւէ արձագանք այդ կապակցությամբ չի նախատեսվում:


Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ