Գլխավոր » ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ՉԷ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ՉԷ
21:50
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության բարձրացման առումով միակ հնարավոր գործընկերը չէ: Ուժեղ Հայաստանը կարող է ցրել մերձկասպյան թուրքերի վարչակարգի ստեղծած ատելության մթնոլորտը. «Այդ վարչակարգի ձեռքում տառապում են նաև Ադրբեջանի ժողովուրդները, այդ թվում նաև հենց մերձկասպյան թուրքերը: Մի՛ խառնեք Բաքվի վարչակարգը այդ ժողովուրդների հետ, նա նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Միանգամայն պարզ է, որ դա արհեստական նախագիծ է, և դրա գլխավոր նպատակը բոլոր հայերին ոչնչացնելն է»:

Աշոտ Մանուչարյանի մեկնաբանմամբ, «Ադրբեջանի լեզգիները, թալիշները և այլ ազգերի ներկայացուցիչները հայերից քիչ չեն հալածվում: Հայաստանը կարող է անձամբ չեզոքացնել Ադրբեջանի ժողովրդի թշնամանքը: Եվ դրա համար պետք է ուժեղ լինի: Բաքվի վարչակարգի ագրեսիվ միջավայրում պետք է իշխի վախը. Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ է, անհրաժեշտ զենքը Հայաստանն ունի, սակայն ոչ բավականաչափ քանակով: Այդ պատճառով էլ պետք է տարբերակներ որոնել համագործակցության, երկխոսության համար: Այսօր գլխավորը Ռուսաստանի հետ բանակցություններն են, բայց եթե արդյունք չտան, կարելի է հայացքն ուղղել նաև դեպի Չինաստան և ՆԱՏՕ: Վերջիվերջո, մենք ունենք հայաբնակ Ջավախքը, որտեղ մի օր կարող են տեղակայվել նաև ՆԱՏՕ-ի կայաններ»:

Ըստ նրա, Հայաստանում Ռուսաստանի ջատագովները իրականում Արևմուտքի գործակալներ են: Ինչքան շատ են այս կամ այն քաղաքական ուժերը գովաբանում Պուտինին և Ռուսաստանին, այնքան այն ձեռնտու է Արևմուտքին. «Ռուսաստանը դժգոհ է այդ իրավիճակից և նեղանում է հայերից՝ չհասկանալով, որ ինքն է ծնունդ տվել նրան: Հայաստանին, որը գտնվում է միակողմանի բռնապետության վտանգի տակ, հավասարակշռություն է հարկավոր արտաքին ուժերի ազդեցության մեջ»:

Աշոտ Մանուչարյանի կարծիքով, դերերի այդպիսի հարաբերակցությունը, Մոսկվայի հետ իրական երկխոսության հնարավորություն չի տալիս, ինչպես եղել է 1988 թ., երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն ժամանակվա երկխոսությունը ԿԿ Կենտկոմի հետ, այն օրերի իրադարձությունների ակտիվ մասնակցի ընդգծմամբ, պարզ ձևականություն չէր. «Մոսկվան այն ժամանակ խոսում էր անմիջականորեն ժողովրդի հետ: Եվ անգամ Հայաստանի ԿԿ Կենտկոմի ներկայացուցիչները, որոնք թվում է պետք է իրականացնեին Մոսկվայի կամքը, արտահայտում էին նաև իրենց ժողովրդի տեսակետը, հասկանալով, որ այն ժամանակ տիրապետող էր նրա խոսքը»:

ՀԵՂԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ
mitk.am

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ