Գլխավոր » ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ, ԱՆԱՌԱԿ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԳՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ, ԱՆԱՌԱԿ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԳՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
23:15

Ադրբեջանի ժողովրդական պոետ, Միլի մեջլիսի պատգամավոր Վագիֆ Սամեդօղլուն, իր հիշողությունների հիման վրա նոր գիրք է գրում, որտեղ ներառված են լինելու նաև նրա կյանքի «մութ» էջերը: Այս մասին տեղեկացնում է vesti. az լրատվական կայքը:

«Այո, ես հիշում եմ իմ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները և չեմ էլ փորձում ինչ որ բան քողարկել: Ես էլ հո ռուս գեներալ չեմ, որը կրկնում է, թե երբեք չի նահանջել»,- vesti. az-ի թղթակցի հետ զրույցում նշել է Վ. Սամեդօղլուն:

«Իմ հիշողությունների մեջ ամեն ինչ լինելու է, ես գրելու են նաև այն անբարոյականների մասին, որոնց ես ճանաչել եմ, գողականների, որոնց ես հանդիպել եմ «Իչերիշեխերի» մերձակայքում, այն մասին, թե ինչպես իմ հայրը (Ադրբեջանի առաջին ազգային պոետ Սամեդ Վուրգուն) հարբած տուն եկավ և ինձ տվեցին նրա ատրճանակը: Ես իմ ընթերցողներին խոստանում եմ, որ ես ոչինչ չեմ քողարկելու»,- ասել է նա:

Պոետի խոսքերով, իր հիշողություններում բավականին շատ անկեղծ պահեր են հանդիպում:

«Ես հիշում եմ, որ դեպք է եղել, երբ անբարոյականը պոկել է ոստիկանի ուսադիրները և նրան ամենահին մասնագիտության ներկայացուցիչ է անվանել (անբարոյական): Ես նույնիսկ նրանց անուններն եմ հիշում»,- անկեղծորեն նշել է խորհրդարանականը:


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ