Գլխավոր » 2010 » Մայիս » 28
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Երկրի առաջադեմ, հայրենասիրական ուժերը երբ շարունակ փաստում են, թե հրադադարից ի վեր ՀՀ իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են պարտվողական, ապազգային քաղաքականություն, դրանից չպիտի հետևություն անել, թե ի տարբերություն արտաքին քաղաքական գործունեության, ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ հիանալի է: Լավ կյանքից ու սոցիալ-տնտեսական դաշտում իշխանությունների վարած փայլուն քաղաքականությունից չէ, որ վերջին երկտասնամյակում շուրջ 1.2 մլն մարդ լքել է Հայաստանը: 

                                      

Մայիսի 23-ին Արցախում կայացան ԼՂՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի հրապարակած տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 66 հազար 770 քաղաքացի կամ ցուցակներում ընդգրկված ընտրողների (98519 քաղաքացի)  67.8 %-ը:

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում ընդունվել է Արցախի վերաբերյալ բացահայտորեն ադրբեջանամետ թիվ 2216 բանաձևը («Բանաձև Հարավային Կովկասում ԵՄ ի ռազմավարության անհրաժեշտության մասին»), որը շատ կոնկրետ ձևակերպումներ է պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչութամբ:

ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության
հանրային խորհրդի հաղորդագրությունը
 

Մայիսի 12-ին Ստեփանակերտում ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախաձեռնությամբ կայացել է կլոր սեղան՝ «Արցախյան կարգավորում՝ իրավական և քաղաքական հայեցակետերը» թեմայով: 

Հարցված ադրբեջանցիների 0.8 տոկոսը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին: «Թող ապրեն այնպես, ինչպես ուզում են»,- նշել են նրանք: Ինչպես հայտնում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, սոցհարցումն անցկացվել է PULS կազմակերպության կողմից՝ Ադրբեջանի 1000 քաղաքացիների շրջանում:

Հայ-ռուսական փոխհարաբերությունների պատմությունը մեծամասամբ հայկական էլիտայի կողմից Ռուսաստանի գործողությունների հանդեպ տածած չափազանց մեծ վստահության պատմություն է, որի արդյունքում մշտապես ունեցել ենք համատարած հիասթափություն, չիրականացված երազանքներ եւ տարածքների կորուստ:

                      

Վերջապես վրա է հասել այն պահը, երբ ոչ թե առանձին անհատներ, այլև կառավարողական համակարգում էլ եկել են այն համոզման, որ հայկական գյուղը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ և որ գյուղատնտեսության կառավարումը ենթակա է արմատական վերափոխումների: Հենց այս իմաստն է կազմում երևանյան «Նովոյե վրեմյա» թերթի ս.թ. մարտի 18-ի համարում տպագրված «Վրա է հասել ագրարային քաղաքականության վերանայման ժամանակը» վերնագրով հարցազրույցը պետական և քաղաքական նշանավոր գործիչ, Հայաստանի հասարակական խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանի հետ:

Դեռևս 2001 թվականին բաց նամակ եմ գրել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, որտեղ նշել եմ, որ երիտասարդների մի զգալի մասը աշխատանք չգտնելով, հեռանում է հայրենիքից, մի մասն էլ աշխատանք չունենալու պատճառով չի մտածում ընտանիք կազմելու մասին... Նախագահին առաջարկել եմ թոշակառուներին փոխարինել չաշխատող երիտասարդներով, ամուսնացող  երիտասարդներին միանվագ նյութական օգնություն ցույց տալ, հանձնաժողով ստեղծել՝ հայրենիքից հեռացած արցախցիների տուն բերելը կազմակերպելու համար....

Կամ ի՞նչ կարժենա մեկ կրակոցը Թանզանիայի անտառներում

Հավանաբար հարցադրումը տարօրինակ է թվում, գուցե և այդպես է… Մեր ժամանակներում, մեր ազգային կյանքում շատ բաներ ու երևույթներ կան, որոնք տարօրինակ ու անկապ են թվում, բայց և այնպես խոր ու արմատական կապ ունեն մեր ժողովրդի առօրյա կյանքի, լավի ու վատի հետ: Օրինակ, Ղարաբաղի Քարինտակ գյուղի դպրոցական աշակերտի ծակ կոշիկները ուղիղ կապ ունեն Թանզանիայի անտառներում կրակած փամփուշտի հետ: Էլ ավելի աբսուրդ կարող է թվալ, եթե հարցնենք ինչքա՞ն ծախս կպահանջի Սևանա լճի մեկ սափոր ջուրը Աթլանտյան օվկիանոսի ջրի հետ խառնելու համար: (Այս հարցին ճշգրիտ կպատասխանի Զորի Բալայանը):

«Քաղաքը տեսնելիս առաջին բանը, որ աչքովդ է ընկնում, բոլոր այս վերամբարձ կռունկները, շենքերը, հսկայական բնակարաններն են, բայց դրանք մինչև վերջ կառուցված չեն, և Երևան գալու ճանապարհին էլ դու տեսնում ես, որ այս ամենը նման չէ Հոլանդիային, որովհետև Հոլանդիայում կան մայրուղիներ, որոնք շատ լավ են կառուցված, և դրանց շուրջը ամեն տեսակի ֆերմաներ կան. բոլոր վայրերում էլ ինչ-որ բան կա, իսկ այստեղ դու պարզապես ոչինչ չես տեսնում: Առաջին հայացքից դա շատ տարօրինակ է: Քաղաքից դուրս ևս շատ տարածքներ կան, որտեղ ոչ ոք չկա»,- ասաց հոլանդացի ուսանող Յոխընը:

Բաց նամակ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝
Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու որոշման առթիվ 

Հայրենակիցներ,

Մենք՝ ներքոստորագրյալներս, արտահայում ենք մեր վրդովմունքը՝ Հայաստանի տարածքում օտար լեզուներով դպրոցների բացման մասին Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ նման քայլից: Միևնույն ժամանակ կոչ ենք անում յուրաքանչյուր հայ մարդու, օտարալեզու դպրոցների բացման դեպքում, դրանք բոյկոտի ենթարկել:

Գնացեք Եռաբլուր: Այնտեղ մեր միջի լավագույններն են թաղված: Գուցե նրանցից շատերը մեզանից քիչ գիտեին, գուցե նրանց ռուսերենը կաղում էր, անգլերեն էլ չգիտեին: Սակայն հայ էին: Հայ էին, որովհետև հայերեն էին մտածում: Լեզուն առաջին հերթին մտածողություն է, հետո միայն խոսք: Եռաբլուրի տապանաքարերից վերցրեք պատահական հարյուր անուն և ապա ստուգեք, թե քանիսը հայկական կրթություն ունեին, քանիսը՝ օտար: Թվերը չեն խաբում:

Այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին պետական լեզվաքաղաքականությունն է, ԽՍՀՄ-ում խիստ նպատակաուղղված էր և վերահսկվում էր թե՛ կադրային, թե՛ բովանդակային առումով: ՀՀ լեզվի պետական տեսչությունը ստեղծվեց համապետական մարմնի կարգավիճակով՝ համապատասխան գործառույթներով, առանց ավանդույթի ու մասնագետների՝ ժառանգություն ստանալով լեզվամտածողությամբ պառակտված հանրություն...

                                              

«Նոր էջ» թերթի ապրիլյան համարում տպագրված «Հանուն կարգ ու կանոնի» վերնագրով հոդվածում հեղինակ Եղիշե Սարգսյանը ոչ միայն թերթի ընթերցողների ուշադրությունն է հրավիրում հոդվածում տպագրված հարցերի վրա, այլև որոշ հարցերում նաև ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի:

                            

Կարծես երեկ էր՝ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտը պարբերաբար թնդում էր մեր ֆուտբոլասերների ուրախության ձայներից, և հազիվ թե գտնվեր արցախցի մարզասեր, որ անուն առ անուն չիմանար սիրելի «Ղարաբաղ» թիմի կազմը, թիմ, որ այնքա՜ն բերկրալի տարիներ է պարգևել մեզ:

ԱՆՑՅԱԼԻՑ 

(Սկիզբը նախորդ համարներում)

 
«Կովկասը,- ասում էին ռուս բյուրոկրատները,- պետք էր նորից նվաճել»: Եվ նվաճող խոստացավ լինել Վորոնցով-Դաշկովը, բայց ոչ թե զենքով, այլ քաղաքականությամբ: Միամտություն կլիներ կարծելը, թե ցարի ձեռքի տակ հնարավոր էր, որ նոր փոխարքան տար այն ամենը, ինչ խոստանում էր...

Երևի թե հասկացաք, որ խոսքը կոմպոզիտոր Խլուրդի մասին է, բայց այստեղ «նոտան» ոչ թե երաժշտական նոտաների, այլ Խլուրդի բողոքի նոտայի մասին է: Սակայն ավելի լավ է ամեն ինչ պատմեմ հերթով:

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ