Գլխավոր » ԻՆՉՊԻՍԻ՞ ԱԿՆՈՑՆԵՐ ԿՐԵԼ
ԻՆՉՊԻՍԻ՞ ԱԿՆՈՑՆԵՐ ԿՐԵԼ
23:10

Գարուն, ամառ, պայծառ արև… Հաճելի է, սակայն մի մոռացեք, որ արևի Ճառագայթներից կկոցում եք աչքերը, որից տուժում է ոչ միայն տեսողությունը, այլև աչքերի շուրջը կնճիռներ են հայտնվում:

Այնպես որ, կանայք, եթե ուզում եք պաշտպանվել արևից, միաժամանակ լինելով նորաձև, հետևեք արևային ակնոցների նորաձևության 2010-ի միտումներին:

Գլխավոր միտումը՝ որքան խոշոր լինի ակնոցը, այնքան լավ: Այս տարի նվազել են ակնոցի վրայի զարդարանքները՝ տեղը զիջելով պարզությանը, իսկ շեշտը դրված է ակնոցի շրջանակի վրա:

Դասական սև գույնը, ինչպես միշտ, նորաձև է: Գործնական շփման դեպքում նորաձև են համարվում մուգ մոխրագույն, շագանակագույն կամ մուգ կարմիր շրջանակներով ակնոցները: Նորաձև են շագանակագույնի բոլոր երանգները, սպիտակը: Բաց երանգով մազեր ունեցողներին այս տարի խորհուրդ է տրվում կրել կարմիր, կաթնագույն կամ թափանցիկ շրջանակով ակնոց: Անչափ նորաձև են ապակու և շրջանակի կոնտրաստային երանգները:

Սակայն որքան էլ նորաձևությունը թելադրի իր պահանջները, ակնոց ընտրելու դեպքում ավելի կարևոր է հաշվի առնել դեմքի ձևը: Ուրեմն, մի քանի խորհուրդ՝ ճիշտ ակնոց ընտրելու համար:

- Եթե ձեր դեմքը եռանկյունաձև է՝ արտահայտված այտոսկրերով, ապա պետք է ընտրեք լայն, ուղղանկյուն կամ կլոր շրջանակ:

- Կլոր դեմք ունենալու դեպքում, մասնագետները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ընտրել կլոր շրջանակով ակնոց, այլ սուր անկյուններով, լայն, քառակուսի շրջանակով ակնոց:

- Բարակ, քառակուսի, իսկ անկյուններում մի փոքր կորացող շրջանակով ակնոց խորհուրդ է տրվում կրել ուղղանկյունաձև դեմք ունեցող կանանց:

- Օվալաձև դեմքին շատ են սազում լայն, վերևի անկյունները վեր ձգվող շրջանակով ակնոցները:

- Ակնոց գնելիս պետք է մտածել՝ արդյոք այն հարմա՞ր է նստում քթին. ավելի ճիշտ է ընտրել շարժուն հենակով շրջանակ, որն ավելի ճիշտ կհենի ակնոցը:

- Պետք է պարզել՝ արդյոք կռանալիս ակնոցը վայր չի՞ ընկնում:

ankakh.com


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ