Գլխավոր » Կյանքը գոյության պայքար է, այո
Կյանքը գոյության պայքար է, այո
12:41

Ի՞նչ է հումանիտար օգնությունը. անհրաժե՞շտ է, արդյոք, այն մեր օրերում: Հումանիտար օգնությունը բարեգործություն է պետության, հասարակական կազմակերպությունների և այն անհատների կողմից, ովքեր իրենց միջոցների հաշվին օգնում են ոտքի կանգնելու անելանելի վիճակում գտնվող առանձին մարդկանց, ընտանիքների: Քանի որ երկիր մոլորակի վրա երբեմն-երբեմն լինում են բնական աղետներ, պատերազմներ, չնախատեսված պատահարներ, ուրեմն՝ հումանիտար օգնության պահանջն կա և կլինի:

Մեր ազգն ուրիշից խնդրելու սովորություն չունի: Նա տարիներ շարունակ պայքարել է իր գոյությունը պահպանելու համար: Մենք քչով բավարարվող ազգ ենք և միշտ էլ հասնում ենք մեր նպատակին: Արցախում աշխատելու ունակություն ունեն ոչ միայն մեծերը, այլև փոքրերը, մեզ մոտ դա ի ծնե է: Մենք սովոր չենք ուրիշից մի կտոր հաց խնդրելու, թեկուզև չեմ ժխտում մուրացկանների գոյության փաստը: Դրան զուգահեռ, ունենք բնության բարիքների մեծ պաշար, և նման մարդիկ կարող են իրենց կարիքների մեծ մասը հոգալ նաև դրանք հավաքելով ու վաճառելով: Ցանկություն է պետք: 

Մեր դաստիարակության հետ մեկտեղ, մենք մեր ծնողներից ստացել ենք նաև մեկս մյուսին օգնելու շնորհը: Իմ ժողովուրդը թեկուզև շատ է տառապել, զրկանքներ կրել, բայց միշտ էլ հավատարիմ է մնացել իր սկզբունքներին, և անհրաժեշտության դեպքում օգնության է հասել ծանոթին ու անծանոթին: Հումանիտար օգնությունը մեծ դեր ունի Արցախում. այն անհրաժեշտ է մեր հազարավոր հաշմանդամներին, որոնց համարյա մի մասը ոչ բուժվելու անհրաժեշտ գումար ունի, ոչ էլ անվաթոռ գնելու հնարավորություն: Ցավալի է, երբ տեսնում ես նրանց, ովքեր ջանք չեն խնայել հայրենիքի ազատության համար, բայց հիմա ուշադրության արժանացնող չկա, և նրանք իրենց արհամարված են զգում ու անճարակ:

Համամիտ եմ նաև, որ մեր հանրապետությունը չի կարող հոգալ նրանց բոլոր կարիքները, և հենց այստեղ մեծ դեր ունի բարերար-հովանավորը, որը ցանկության դեպքում կարող է ձեռք մեկնել կարիքավորին: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում պատերազմից տուժածներին, նրանց ընտանիքներին, հաշմանդամներին, տկարներին, ծայրահեղ աղքատներին: Մենք ապրում ենք 21-րդ դարում և չպետք է մոռանալ, որ գիտությունը շատ է զարգացել: Արդի գիտության ձեռք բերած նվաճումները ճիշտ օգտագործելով, հնարավորություն կունենանք բացել գործարաններ, և հետևաբար, կունենանք աշխատատեղեր, որոնց միջոցով և մարդիկ կկարողանան պահպանել իրենց գոյությունը. չէ՞ որ կյանքն ինքնըստինքյան գոյության պայքար է:

         ԼԻԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Լրագրություն, 4-րդ կուրս


Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ