Գլխավոր » ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻ «ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ»
ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻ «ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ»
22:00
Ասում են՝ երբ գիտնականները հնարել են «ստի դեդեկտորը» («Дедектор лжи»), այն հաջողությամբ գործարկել են աշխարհի տարբեր երկրներում։ Դրա արդյունավետությունը ստուգել են նաև Ռուսաստանում, ապա որոշել փորձարկել չճանաչված որևէ երկրում ևս։ Եվ ընտրությունը կանգ է առել Ղարաբաղի վրա։
Ճապոնացի, ամերիկացի և այլ երկրների նշանավոր գիտնականներն իրենց սարքավորումն առած, եկան Արցախ ու «դեդեկտորը» փորձարկեցին մի քանի ղարաբաղցիների վրա։ Այն ակնթարթորեն «բռնեցնում էր» սուտը։ Գիտնականները մնացին տարակուսած։ «Էս ի՞նչ ժողովուրդ եք, որ մի կարգին սուտասան չունեք,- ասացին,- դեռ ուզում եք, որ աշխարհը ճանաչի ձեր անկախությունը։ Ի՞նչ է, ձեզ մոտ խարդախ ու խաբեբա մեկը չկա՞, մեկը չկա՞, որ շարունակ ֆռռացնում է մարդկանց, իրավապահներին...»։

Պատվի հարց էր։ Ոտքի հանեցին նաև իրավապահ մարմիններին։ Վերջապես կարծես մեկին գտան։ Փորձարկման բերեցին ասկերանաբնակ նորագյուղցի Վալերի Պետրոսյանին։

Վերջինիս տարան նախատեսված սենյակ, նստեցրին հատուկ բազկաթոռի մեջ, և «դեդեկտորը» գործի գցեցին։ Դրսում հարյուրավոր արցախցիներ լուռ սպասում էին։ Անգամ իրավապահներն էին անհամբեր սպասում։ Երկրի հեղինակության ու ազգի պատվի խնդիրն էր որոշվում։

Անցավ մի ժամ, երկու, երեք ժամ անցավ։ Ներսից ուժեղ պայթյուն լսվեց, և քիչ հետո դռների մեջ գունատված հայտնվեց սարքավորման հեղինակը։
- Դեդեկտորը վառվել է,- ասաց նա։- Ձեր այս փորձարկվողին պիտի գրանցել Գիննեսի ռեկորդների գրքում։ Երեք ժամ խոսեցրել ենք, բայց բերանից ճշմարտանման բառ անգամ չի լսվել։ Մեր խեղճ սարքավորումը չի դիմացել, պայթել է։ Դուք արդեն բոլոր հնարավորություններն ունեք համալրելու ճանաչված երկրների ցուցակը...

* * *
Իրակա՞ն է այս պատմությունը, թե՞ անիրական։ Դա թող որոշի ընթերցողը։ Բայց մեր կողմից խոստանում ենք մեր թերթի առաջիկա համարներից մեկում ավելի մանրամասն պատմել մեր այս հերոսի արկածների մասին։

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ