Գլխավոր » ՌԵՊԼԻԿ. ՇՈՈՒՆԵՐԻ ԵՎ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
ՌԵՊԼԻԿ. ՇՈՈՒՆԵՐԻ ԵՎ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
13:37
Շոուն դարձել է հայ մշակութային կյանքի հիմնական, բաղկացուցիչ մասը։ Համերգները, արվեստի տարբեր կարգի միջոցառումները մեր օրերում հանդիսատեսին մատուցվում են շոուի տեսքով։ Շոուն, ընդհանուր առմամբ, նման է բազմագույն գեղեցիկ ու հսկա մի փուչիկի, որի մեջ ամեն ինչ կա, բացի արվեստից։

Ապա սերիալնե՜րը։ Եվ գտնվում են հազարավոր, միլիոնավոր մարդիկ, ովքեր իրենց կյանքից հարյուրավոր, հազարավոր թանկագին ժամեր քամուն են տալիս, որպեսզի կիսագրագետ մի սցենարիստի գրած ու ապաշնորհ ռեժիսորի ստեղծած ինչ-որ ֆիլմի 386-րդ կամ 874-րդ սերիայում ականատես լինեն, թե ինչպես ինչ-որ ապուշ ամուսնանում է իրեն արժանի մի այլ օբյեկտի հետ։ 
Դա ոչ թե բարու, այլ տգիտության հաղթանակ է։

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ