Գլխավոր » ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ. ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՍՏԱԿ ԱԶԴԱՆՇԱՆ Է
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ. ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՍՏԱԿ ԱԶԴԱՆՇԱՆ Է
02:27

Կոսովոյի անկախության հռչակման օրինականության առնչությամբ ՄԱԿ դատարանի որոշումն Արցախի Հանրապետությանն իրավունք է տալիս նույնպես դիմել Հաագայի դատարան՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու պահանջով: Ինչպես Pan-ARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Ղարաբաղում սպասում էին նման որոշման: «Դատարանի վճիռը նախադեպ է միջազգային պրակտիկայում: Առաջին անգամ միջազգային դատական ատյան ազգերի ինքնորոշման իրավունքը բարձր է դասել տարածքային ամբողջականության սկզբունքից: Դա Ադրբեջանին ուղղված հստակ ազդանշան է»,- նշել է ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Նրա կարծիքով, հայ դիվանագիտությունն իր հետագա գործողություններում պետք է օգտագործի այս դրական իմպուլսը և հայկական կողմի իրավունքները պաշտպանի առավել ամուր դիրքերից:

Վ. Աթանեսյանն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղը, միաժամանակ պայքարելով ադրբեջանական ագրեսիայի դեմ, կարողացավ անկախություն հռչակել միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: «Մենք ոչնչով պակաս չենք Կոսովոյից և անկախությունը հռչակել ենք նույնպիսի պայմաններում: Դա մեզ իրավունք է տալիս միջազգային դատական ատյաններ դիմել Արցախի անկախությունը հռչակելու պահանջով»,- հայտնել է հանձնաժողովի նախագահը:

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ