Մեր մասին

«ՆՈՐ ԷՋ» անկախ թերթը հրատարակվում է 2009 թ. հունվարից։ Տպագրվում է թերթի հիմնադիր և խմբագիր Վարդգես Օվյանի համախոհների, ընկեր-բարեկամների ստեղծագործական և նյութական օժանդակությամբ։ Սկզբում տպագրվում էր 20-օրյա պարբերականությամբ, սակայն ֆինանսական սահմանափակ հնարավորություններից ելնելով, թերթը սկսել է լույս տեսնել որպես ամսաթերթ։
Թերթում շոշափվում են Արցախի հանրությանը հետաքրքրող և հուզող թեմաներ, Արցախյան հիմնախնդրի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նյութեր, ինչպես նաև հոդվածներ ու այլ հրապարակումներ քաղաքական, սոցիալ-տնտեսական թեմաներով։
Թերթը նյութական աջակցության, հովանավորության կարիք ունի։ Շնորհակալ ու երախտապարտ կլինենք բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան աջակցել թերթին։
Հաշվ. համար - «Արցախբանկ», 22300 5047590, ԱՁ «Վ. Օվյան»
Էլեկտրոնային հասցե - norej-v@rambler.ru, ovyan959@mail.ru
Հեռախոս - 097 21 - 33 - 42
Հասցե - ԼՂՀ (Արցախի Հանրապետություն), Ստեփանակերտ, Բաղրամյան 1 / 17 ......................................................................................... - Հ.Գ. - 2013 թ. փետրվարից թերթը լույս չի տեսնում։ Գործում է միայն էլեկտրոնային տարբերակը (կայքն ու բլոգը)։ Բնականաբար, փոփոխություններ է կրել նաև խմբագրակազմը։ Թերթն այլևս չունի կոնկրետ թղթակիցներ։ Տպագրվում են ոչ միայն տարբեր լրագրողների ու ոչ լրագրողների՝ քաղաքացիների մեզ ուղարկված հոդվածները, նյութերը, այլև արդեն զգալի տեղ ենք հատկացնում տարբեր լրատվամիջոցներից արված արտատպություններին՝ նպատակ ունենալով մեր ընթերցողներին հնարավորինս տեղյակ պահել ոչ միայն Արցախում, այլև Արցախից դուրս, բայց՝ Արցախին առնչվող զարգացումներին...

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2024  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ