Գլխավոր » 2009 Փետրվար N2 /1
2009 Փետրվար N2 /1
14:17
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԲՈՒՄԵՐԱՆԳ
 
Վերջերս, երբ մի զրույցի ժամանակ խոսք բացվեց նաև ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանին ձայնի իրավունքից զրկել-չզրկելու մասին, ծանոթներիցս մեկն ասաց. «Տարիներ առաջ հիվանդագին էի տանում մեր երկրի, Հայաստանի նկատմամբ ամենափոքր քննադատությունն անգամ, հայ մարզիկի պարտությունը ծանր պարտություն էր նաև ինձ համար։ Այսօր վեջս չէ, Հայաստանին կզրկե՞ն ձայնի իրավունքից, թե՞ ոչ, հիմա ինձ այլևս չի մտահոգում հայ ֆուտբոլիստների խայտառակ պարտությունը...»։
 
Այս խոսքերն ասում է մարդ, որ 1988-ից եղել է Ազատագրական պայքարի ակունքներում, մի քանի անգամ վիրավորվել, բայց կրկին վերադարձել է մարտական ընկերների մոտ՝ Հայրենիք պաշտպանելու։ Եվ ցավալին հենց դա է, նաև այն, որ այսօր այդկերպ են մտածում հարյուրավորները, եթե ոչ ավելին...
Երբեմն ինձ բռնեցնում եմ այն բանում, որ երեկ ինձ հուզող շատ հարցեր այժմ գրեթե չեն հետաքրքրում։ Այսօր ոտուգլուխ խախտվել է մեր արժեհամակարգը։ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակիս (անցյալ տարի երկու ամսում միայն ռուսական լրատվամիջոցներում տասնյակից ավելի հրապարակումներ ունեմ Արցախյան խնդրի մասին) երբ մեզանում իրեն բանաստեղծ համարող ինչ-որ ստահակ ապազգային ու հղփացած իր հոգևոր հոր բերանով ինձ անվանում է «ազերական լրտես», երբ այսօր ժողովրդի մուծած հարկերից գոյացած պետբյուջեից մեծ աշխատավարձ ստացող երեկվա ոչնչությունը նույն անբարո հղփացածի թիկունքից անպատվում է ադրբեջանական բռնապետության տարիներին Արցախը հայեցի պահող տեղական ռադիոյի կոլեկտիվի անդամներին, նրանց անվանելով «ազերական մոլի կոմունիստներ», և բոլորը լռում են - դա մտահոգիչ է։
 
Փափուկ աթոռներին բազմած շատերին գուցե թե ձեռնտու է այս անտարբերությունը, երբ հանրությանն ամենևին չի հետաքրքրում, թե ինչպես են փորձում կարգավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, որ հայ դիվանագետների թեթև ձեռքով դարձել է տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բայց նման անտարբերության պատճառով է լիովին հայաթափվել Նախիջևանը, նույն այդ անտարբերությունն էր Ադրբեջանի դաշնակիցը, երբ 70 տարի շարունակ Ղարաբաղը թուրքացնելու ծրագրեր էր իրականացնում։ Եվ Արցախը փրկվեց հենց անտարբերության ու տարիների քնից 88-ի փետրվարին արթնացած ժողովրդի Մեծ զարթոնքի շնորհիվ։
 
Այսօր, երբ Արցախի գլխին շարունակվում են սև ամպեր կուտակվել, և մարդիկ հանգիստ նիրհում են սեփական պատյանում - մտահոգիչը դա է։ Այդ անտարբերությունը պիտի մտահոգի ոչ միայն ինձ կամ մի քանիսին, այլև բոլորին, այդ թվում և ամենից առաջ՝ իշխանավորին։ Քանզի ասպարեզ նետված անտարբերության բումերանգը վաղը հարվածելու է նաև իրենց՝ այդ բումերանգը նետողներին։ Եվ դա արդեն կործանարար է լինելու բոլորիս համար, մեր երկրի ու ժողովրդի համար։
 
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
 
 
 
 
* * *
 
Վերջերս Բաքվում 26 կոմիսարների հուշահամալիրի տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է միայն 23 աճյուն: երեզմանից անհետացել էր Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանի աճյունը...
Անկասկած դա Ադրբեջանի հակահայկական քաղաքականության, կեղտոտ քարոզչության հերթական հնարանքներից մեկն է... Ցավն այն է, սակայն, որ մեզանում նոր ժամանակներում էլ գտնվեցին մարդիկ, ովքեր ազերիների պես վարվեցին Շահումյանի հետ (տես՝ լուսանկարը)։ Հետո էլ մի այլ ծայրահեղության մեջ ընկանք. անցյալ տարի նշվեց Ստեփանակերտի 85 ամյակը։ Ստացվում է, որ մեր քաղաքի հիմնադրման օր է համարվում այն թվականը, երբ Խանքենդին, ի հիշատակ Ստեփան Շահումյանի, անվանվել է Ստեփանակերտ...
Այդ մասին մեր առաջիկա համարներից մեկում։
  
 
 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՍԻՎ ԵՆ ՆԱԵՎ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
 
2009թ. հունվարի 1-ի դրությամբ Ղարաբաղում գրանցվել է 9 կուսակցություն։ Նշված կուսակցություններից 4-ն են ներկայացված խորհրդարանում՝ Արցախի ժողովրդավարական, Ազատ Հայրենիք, Շարժում 88 կուսակցությունները և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Մինչև խորհրդարանի վերջին զարգացումները մեծամասնություն էր կազմում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, իսկ այժմ արդեն նա տեղը կզիջի Ազատ Հայրենիքին։
Հարկ է նկատել, որ Ղարաբաղում կուսակցություններն աչքի չեն ընկնում իրենց ակտիվությամբ։ Ավելին՝ նրանց պասիվությունը երևում է նաև հանրապետությունում անցկացվող ընտրությունների ժամանակ. 2008թ. ընթացքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Ղարաբաղի 42 համայնքներում, որտեղ առաջադրված թեկնածուներից 65-ն անկուսակցական էին, 5-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունից, իսկ 2-ը՝ ՀՅԴ-ից։
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, կարևորելով կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին, կուսակցության «Ապառաժ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Ասկերանում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոշա աբրիելյանը։ Նրա խոսքերով, մոտական ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն նույնպես մասնակցություն կունենա։
«Հետք», 9.02.09
 
 
 
 
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿՐԿԻՆ ԿԲԱՐՁՐԱՆԱ
 
«Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդ»-ի միջև կնքված պայմանագրով Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը գալիք ապրիլի 1-ից կկազմի 154 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար՝ ներկայիս 110-ի փոխարեն:
Ինչպես հավելեց «Հայռուսգազարդ»-ի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը, ընկերությունը երեկ հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը պետք է որոշի նոր սակագները:
Հանձնաժողովի մամուլի պատասխանատու Մ. Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նշված հարցով նիստը կգումարվի, ամենայն հավանականությամբ, մինչեւ փետրվարի վերջը: Հայտում նշված է, որ ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառող բաժանորդներին (այն է՝ բնակիչներին) վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի սակագինը պետք է կազմի 99 հազար դրամ՝ մինչև այժմ գործող 84 հազարի փոխարեն:
Բարձրանում է նաեւ 10 հազար խորանարդ մետրից ավելի ծախսող բաժանորդներին, այսինքն՝ արտադրական ձեռնակություններին վաճառվող գազի սակագինը՝ 153-ից դառնալով 230 դոլար 1000 խորանարդ մետրի համար:
«Ազատություն»
 
 
 
 
ԱԶԳԱՅԻՆ
 
ՄԻԱՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
 
Փետրվարը հայ ժողովրդի համար կապված է խռովահույզ օրերի հուշերի հետ։ Ոմանք ցավով են հիշում այդ օրերը, որովհետև 1988-ի փետրվարյան օրերին՝ ազգային զարթոնքին ու վերելքին, ազատագրական պատերազմում ձեռք բերած հաղթանակին հետևեց ազգային վայրէջքը։ Նրանք, ովքեր ամուսին ու զավակ են կորցրել պատերազմում, խորին կսկիծով են հիշում փետրվարյան օրերը։ Նրանք, ովքեր իշխանության են եկել 1988-ից հետո, ոչ թե կորցրել են, այլ՝ գտել, փետրվարը միանգամայն դրական զգացումներ է արթնացնում նրանց մեջ:
 
Իսկ 1988-ի փետրվարին ամեն ինչ միանշանակ էր, հաստատակամ և անբեկանելի՝ միացում, և վե՛րջ։ Հետագա ամիսներին ևս կարգախոսն անփոփոխ էր։ Արցախը Հայաստանին վերամիավորել էին պահանջում թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում։ Բայց, քանի որ հայկական դիվանագիտությունն ու քաղաքական միտքը դարեր ի վեր չեն կարողանում կայանալ և մշտապես կաղում են, այս անգամ էլ կեսճանապարհին միտքը փոխեցին և ուղղություն վերցրին դիպի «Արցախի անկախություն»։ Այսօր տարբեր կերպ են մեկնաբանում դրա «խորհուրդը»։ Օրինակ՝ այդ քայլով մենք արդեն կատարել ենք մեր փոխզիջումը և այլևս ոչինչ չունենք զիջելու Ադրբեջանին։ Ոմանք գտնում են, որ այդպես էր պահանջում ժամանակը, անկախությունը դեպի միացում տանող ամենակարճ ճանապարհն է: Բայց չփորձենք երկար-բարակ վիճարկել, թե ինչու այդպես եղավ։ նացքն արդեն մեկնել է։ Ուղղակի քսանամյա հեռվից փորձենք հասկանալ, թե այսօր Արցախում որ ճանապարհն են նախընտրելի համարում։
 
Չնայած մեծ շուքով կամ անշուք (նայած հանգամանքներին) անկախության տոներ ենք նշում, վերջին 5-6 տարիներին Ղարաբաղում անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն, հարցման մասնակիցների 60 տոկոսից ավելին նախապատվությունը տալիս է միացմանը՝ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն։ Ստեփանակերտի մամուլի ակումբի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն (մեր ձեռքի տակ է արդյունքներն ամփոփող գիրքը), հատկապես ԼՂՀ շրջաններում բնակչության գերակշիռ մասը նախապատվությունը տալիս է Արցախը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն։ «Մենք պայքարել ենք Ադրբեջանի կազմից դուրս գալու և Մայր Հայաստանի կազմի մեջ մտնելու համար»,- ընդհանուր առմամբ այսպես են մտածում շարքային ղարաբաղցիները։
 
Բայց, այնուամենայնիվ, 1991-ի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով Արցախն «այո» է ասել Ղարաբաղի անկախությանը։ Պատճառներից ներկայացնենք երկուսը։ Նախ՝ շատ-շատերն այն կարծիքին էին (նրանց այդպես են բացատրել), որ անկախությունը կարճատև պահ է, ընդհանուր նպատակը «միացումն» է։ Եվ, ամենակարևորը՝ քվեարկության թերթիկում պարզապես խոսք չկար Հայաստանի հետ վերամիավորման մասին։ Պարզ է, որ «Ադրբեջա՞ն, թե՞ անկախություն» հարցադրմանը Ղարաբաղում ապրող յուրաքանչյուր հայ նախապատվությունը պիտի տար անկախությանը։
 
Բոլոր դեպքերում, ինչ էլ լինի, անկախ նրանից՝ արցախցին գերադասում է միացումը, թե անկախությունը, ետդարձի մասին երբեք չի կարող խոսք լինել։ Ղարաբաղցու համար Ադրբեջանը վաղուց մոռացված պատմություն է, դառը և ցավոտ հիշողություն։
«Հրապարակ» օրաթերթ,
Երևան, 7.02.09
 
 
 
 
ՓԵՏՐՎԱՐԻ 13 և փետրվարի 20
 
Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը կրում է «Փետրվարի 20» անունը։ Նոր սերունդը շատ հնարավոր է չիմանա, թե այդ ինչ փետրվարի 20 է, բայց, կարծում եմ, ավագ սերունդը պետք է որ հիշելիս լինի, թե ինչ է կատարվել 21 տարի առաջ՝ փետրվարյան այդ օրը։ ԼՂ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը որոշում է ընդունել՝ դիմել Ադր. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ երագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին: Երևի թե այդ օրը արժանի է, որ բոլորը հիշեն։ Սակայն դա, արդյո՞ք, շրջադարձային այն օրն է, որից սկիզբ է առել Ազգային զարթոնքը։ Մինչ այդ ոչինչ չի՞ եղել...
 
Բարեբախտաբար, եղել է, այլապես հատկապես նոր սերնդին կարող է թվալ, թե փետրվարյան այդ օրը խորհրդային մեր պատգամավորները գրչի մի հարվածով, քվեարկության համար վեր պարզած ձեռքերով նախանշել են Արցախի նորագույն պատմության սկիզբը։ Այո, ամեն ինչ, իրոք, սկսվել է 1988-ի փետրվարից։ Բայց ոչ թե 20-ից, այլ փետրվարի 13-ից, երբ ղարաբաղցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ Ստեփան Շահումյանի արձանով փոքրիկ կլոր պուրակից ցուցապաստառներով, Լենինի և որբաչովի լուսանկարներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ և սկսել վանկարկել՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»...
 
Ուսանողներին են միացել մի քանի տասնյակ անցորդներ, մարզկոմի շենքի հարևանությամբ գտնվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթի երիտասարդ լրագրողներ ու աշխատակիցներ...
Փետրվարի 13-ի սովորական այդ օրը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Այդ օրը, Հայաստանի հետ վերամիավորման մասին ցուցապաստառներով թե առանց ցուցապաստառների, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ են մտել ամենաքաջերն ու ամենահայրենասերները։ Այդ օրը կենտրոնական հրապարակում հավաքվածներին հարևան մայթերից նայող բոլորը չէ, որ համարձակություն ունեցան քայլ անել դեպի Հրապարակ, միանալ ցուցարարներին։ Շատ-շատերը տագնապած ու շոկի մեջ էին։ Մինչ այդ ստորագրահավաք եղել էր, հազարավորներն իրենց անուններն են գրել «Միացման» մասին նամակների տակ։ Սակայն այլ բան է նամակ ստորագրելը, այլ բան՝ Ձմեռային պալատի պես Ղարաբաղի սրտում ցցված մարզկոմի շենքի դիմաց ազգային հարցով ցույցի դուրս գալը։ Այդ օրը ղարաբաղցին, հայը մարտահրավեր նետեց իր մեջ նստած ստրուկին։
 
Հետաքրքիր մի պահ եղավ. մարզկոմի շենքի պատուհաններից չինովնիկներից մեկը բարձրախոսը դուրս հանեց և ցուցարարներին ասաց, որ ցույցը արտոնված չէ. «Ձեզնից 1-2 հոգի թող գան մարզկոմ՝ ձեր պահանջը ներկայացնելու, մյուսները ցրվե՛ք...»։
Ցուցարարները մնացին տարակուսած, չգիտեին ինչ անել։ Մի քանի ծանր վայրկյաններ անցան։ Հանկարծ ցուցարարների միջից բարձրաձայն հնչեց՝ «Դա ձևականությո՛ւն է»... Ցուցարարներն ասես ակնթարթորեն լիցքավորվեցին դրանից և սկսեցին վանկարկել. «Ձևականությո՛ւն է, ձևականությո՛ւն է», և նորից՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»...
 
Եվ սկսվե՜ց... Մի քանի տասնյակները դարձան հարյուրավորներ, հազարավորներ... Համազգային Զանգի ղողանջներն արձագանքվեցին Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Սփյուռքի հայկական օջախներում։ Իսկ այն, ինչ կատարվեց փետրվարի 20-ին, դա Սկսվածի տրամաբանական շարունակությունն էր։ Պատգամավորներից ոմանց պարզապես բռնել և բերել էին՝ կայացնելու Այդ որոշումը։ Մարզգործկոմի շենքը շրջափակած 70-80 հազար մարդ պահանջում էր Այդ որոշումը։ Նրանց ելույթները լսում էին դրսում՝ 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Մի-ա-ցո՛ւմ», «Հա-յաս-տա՛ն» վանկարկելով։ Պատգամավորներն այլ ելք չունեին. նրանք պետք է թղթի վրա վավերացնեին այն որոշումը, որ արդեն կայացրել էր ժողովուրդը։
 
Այսօր, երբ այդ նստաշրջանում «բոցաշունչ» ելույթ ունեցողները փորձում են իրենց անունները կպցնել Արցախի ազատագրական պայքարի դրոշին, նման են հայտնի առակի եզան պոզին նստած ճանճին... Ու ցավն այն է, որ հենց այս կարգի «հերոսներն» են պատերազմից հետո մեդալներ ու շքանշաններ կորզում պետությունից։ Բանաստեղծի տասնամյակներ առաջ գրած խոսքերն այսօր էլ արդիական են. «Հերոսները շատացել են՝ պատվանդանները չեն հերիքում»։
 
Իսկ նրանցից շատերի անունները, ովքեր ազատագրական պայքարի առաջին իսկ օրից Ազատամարտի զոհասեղանին են դրել իրենց կյանքը, ցավոք, աստիճանաբար մոռացվում են... Փետրվարի 13-ը անգամ կարծես մոռացվում է արդեն։
 
Ահա թե որն է փետրվարի 20-ի և ՓԵՏՐՎԱՐԻ 13-ի տարբերությունը։ Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր 1988-ի փետրվարի 13-ի սովորական այդ օրը Ազատ ապրելու մարտահրավեր նետեցին Խորհրդային կայսրությանը և սկիզբը դրեցին Արցախի ազատագրական պայքարի։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
 
 
  
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔ
 
Արցախյան ազգային-ազատագրական շարժումը բազմիցս ներկայացրել են տարբեր տեսանկյուններից: Այս անգամ դիտարկենք հոգևոր-աստվածաբանական տեսանկյունից: Աստվածաշնչից հայտնի է՝ «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո» արտահայտությունը: Շարժման առաջին իսկ օրվանից հազարավոր մարդիկ, հրապարակում հավաքված, պահանջում էին Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանին, այսիքն՝ խաթարված արդարության, ճշմարտության վերականգնում:
 
Անկախ նրանից, որ այդ ժամանակ ժողովրդի մեծամասնությունը հավատացյալներ չէին, միևնույն է՝ նրանք, կամա թե ակամա, առնչվել են Բարձրյալի հետ՝ այն պարզ պատճառով, որ կատարյալ արդարը և ճշմարիտը Աստված է: Եվ պատահական չէ, որ Շարժման սկզբնական տարիներին ժողովրդի մի ստվար մասը դարձի է եկել առ Աստված և դարձել Հայ Առաքելական Եկեղեցու զավակ: Այդ տարիներին Մայր Հայաստանում և Արցախում աննախադեպ ազգային և հոգևոր վերազարթոնք է եղել, որն էլ հանդիսացել է գրավականը մեր բոլոր հաղթանակների:
 
1988 թ. մարտի 24-ին ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է ընդունել ԼՂԻՄ-ին տրամադրել 400-450 միլիոն ռուբլի, որպեսզի այն նպատակաուղղվի մարզում կուտակված սոցիալ-տնտեսական և մշակութային հարցերը լուծելուն: Բնականաբար, արցախահայերը հրաժարվել են այդ գումարից:
Արցախյան ազգային-ազատագրական շարժման ամենաեռուն շրջանում Ադրբեջանի իշխանությունները սովի են ենթարկել արցախահայությանը: Բայց եղել է մի պահ, որ տոննաներով սննդամթերք և տարատեսակ խմիչքներ են ուղարկել: Ստեփանակերտի երկաթուղային կայարանում վագոնները բեռնավորված՝ օրերով սպասել են, բայց ոչ ոք չէր մոտեցել բեռնաթափելու: Վերը նշվածները համեմատելի են Հիսուսի անապատում փորձության հետ:
 
Ըստ Ղուկասի ավետարանի. «Երբ նա քառասուն օր չկերավ ու չխմեց, և երբ դրանք լրացան, քաղց զգաց: Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց լինի»: Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Գրված է. միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ՝ Աստծո ամեն խոսքով»:
Առաջին լուրջ փորձությունը հաղթահարված էր: Դրան հետևեց հաջորդը՝ ԽՍՀՄ ղեկավարությունը մի շարք հեղինակավոր հայորդիների հրավիրեց Մոսկվա և նրանց իշխանություն, բարձր պաշտոններ խոստացավ, Արցախում մտցվեց ԽՍՀՄ-ում նախադեպը չունեցող իշխանություն՝ Հատուկ կառավարում, միայն թե վերջ տրվի ազգային-ազատագրական շարժմանը: Արցախահայությունը այդ փորձությանն էլ դիմացավ, որի աստվածաշնչյան զուգահեռը հետևյալն է. «Եվ սատանան բարձրացնելով Նրան մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները և ասաց. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը... Արդ, եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինեն»: Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի երկրպագես և նրան պիտի պաշտես»:
 
Երրորդ փորձությունը, որին դիմացավ արցախահայությունը՝ դա պատերազմն էր: Յոթ միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանը միջազգային հանրության եվ աշխարհի գերտերությունների թողտվության պայմաններում հարձակվեց 150 հազար խաղաղ բնակիչ ունեցող Արցախի վրա: Մինչև պատերազմը սկսվելը «հայրենի իշխանությունները» զինաթափել էին արցախահայությանը, անգամ որսորդական հրացաններն էին նախօրոք առգրավել: Այս անգամ փորձության էր դրված Հայրենիքի պաշտպանությունը: Այդ ժամանակ Արցախում տարբեր լուրեր էին պտտվում, անգամ «հավաստի աղբյուրները» հաստատում էին, որ պատրաստ են արցախահայությանը քաղաքական ապաստան տրամադրել այլ երկրներում, մասնավորապես՝ Ավստրալիայում: Արցախահայերը կարող էին հանգիստ թողնել իրենց բնօրրանը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, բայց նրանց մեջ արթնացել էր Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Ավան հարյուրապետի, Դանիել Բեկ և Պողոս Բեկ Փիրումյանների, Անդրանիկ զորավարի, արեգին Նժդեհի արյունը և Հայոց սրբերի ոգիները:
 
Եվ հայը պաշտպանեց իր հայրենիքը... Իսկ Աստվածաշունչն այդ ուղղությամբ քանի-քանի դար հուշում է. «Եվ տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծո Որդի ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետև գրված է. «Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, որ քեզ պահեն. և իրենց ձեռքերի վրա կբռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»: Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Ասված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես»: Այո՛, Աստծոն չեն փորձում, ինչպես նաև փորձելու ենթակա չեն մեր ազգի ինքնության չորս հիմնասյուները՝ Հայրենիքը, Հայոց լեզուն, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին և Հայ Դատը (համայն հայության իրավունքները): Այժմ, կարծում եմ, ժամանակն է, որ նորովի՝ ազգային-հոգևոր լույսի ներքո գնահատենք երկու հայկական պետությունների ներկան և վճռականություն ցուցաբերենք արագացնելու Արցախի վերամիավորման գործնթացը Մայր Հայաստանին:
 
ԱՇՈՏ ՍԱՐՍՅԱՆ
 
  
 
Հայացք դրսից
 
Ռուսական proza.ru կայքէջում կարդալով իմ պատմվածքները, ինձ միանգամայն անծանոթ Վլադիմիր Տաշպեկով անունով մի գրող, որ 1988-89 թվականներին ԽՍՀՄ զինված ուժերի կազմում գտնվում էր Արցախում, արձագանքել և խնդրել է կարդալ «Մի անգամ Ղարաբաղում» վերնագրով իր ստեղծագործությունն ու կարծիք հայտնել։ Ներկայացնում եմ հատվածներ նրա ուղեգրությունից (http://proza.ru/avtor/tashpek).
 
Վ. ՕՎՅԱՆ
 
 
Однажды в Карабахе
 
Наша войсковая часть обосновалась в средней школе города Аскерана. Местные жители встретили нас очень радушно, женщины дарили офицерам цветы, солдат угощали конфетами и фруктами. За два дня до нашего приезда в городе произошло столкновение. Погибли 2 азербайджанца, по крайней мере один из них - от руки милиционера-азербайджанца.
Обстановка в посёлке, после столкновения была нервозная, то и дело просачивались слухи о том, что со стороны Агдама вновь пойдёт толпа, чтобы устроить погром. В эти дни до нас дошла информация о чудовищной резне армян в Сумгаите. Для нас это было шоком. Покойный генерал А.Лебедь точно предал обстановку тех дней: «В Сумгаите я побывал несколько позже. И там впервые, после Афганистана, на родной своей (как я тогда считал) земле увидел сожженные грузовики и автобусы, сгоревшие дома, природно-чёрные, но побелевшие от пережившего ужаса волосы людей и глаза, глаза… Тогда же пахнуло средневековым садизмом, звериной, нечеловеческой жестокостью, густо перемешенной с глупостью». (Александр Лебедь. За державу обидно. М., 1995 г.)
Однажды, я попал на службу в одну из горных деревень района, мне выпало на долю охранять местную больницу. Впрочем, больницей назвать крохотный деревянный домик на отшибе села трудно. Ночь выдалась по настоящему суровой, виной этому был не холод, а крики боли рожавшей женщины. Под утро родился мальчик. Сейчас, по прошествии стольких лет, я иногда задаюсь мыслью: «Интересно, как сложилась судьба, младенца рождённого в мартовские дни восемьдесят восьмого года?».
К началу мая обстановка в Карабахе стала понемногу нормализоваться. Наш батальон стал собираться к месту постоянной дислокации. Нас провожали всем посёлком. Жители благодарили нас за ту спокойную жизнь, которую мы обеспечили, за построенную при школе баню-сауну, за интересные концерты нашей армейской самодеятельности и спортивные мероприятия, которые заметно оживили провинциальную жизнь Аскерана. Уезжая, мы грустили, мы подружились с этими гостеприимными людьми. Мы даже и не предполагали, что через двадцать дней вновь прилетим в Нагорный Карабах, на этот раз в Степанакерт.
...Прямо напротив несанкционированная демонстрация, толпа постепенно начинает заводиться. Слышны в такт распеваемые речёвки: ЛЕНИН! ПАРТИЯ! ГОР-БА-ЧЁВ! СТАЛИН! БЕРИЯ! ЛИ-ГА-ЧЁВ! АРЦАХ! МИАЦУМ!
 

Мы стоим в оцеплении, перекрываем площадь со стороны центральной улицы, за спиной Нагорно-Карабахский обком партии.
...Степанакерт представлял собой оазис цивилизации, среди уходящих ввысь, в пространство величественных хребтов Карабаха. Здания, расположенные в центре города были типичны для большинства городов СССР. Мне временами казалось,когда выпадала возможность прохаживаться, мимо стандартных пятиэтажек, что я гуляю в своём родном городе. Тот же киоск союзпечати у автобусной остановке, тот же гастроном через улицу напротив, чуть дальше дворик детского садика с беседками.

Красота Карабахской Швейцарии компенсировало физические и моральные нагрузки солдат. Великолепие Природы действовало успокаивающе.
В конце июля 1988 г. нашу войсковую часть сменили. Мы опять вернулись в Куйбышев, что бы вновь, через два месяца прибыть вновь, приграничный с Карабахом азербайджанский город Физули.
...Толпа, численность которой была примерно тысяча человек, собралась на площади и митинговала. Транспаранты пестрили лозунгами: «Армяне - вон из Физули!», «Наведём порядок в Карабахе!».
Скопище протестующих вели себя пока спокойно, но в толпе то и дело были слышны предложения идти на захват здания РОВД, райком и другие государственные учреждения. На сайте десантников www.desant.com.ua об этих событиях красноречиво написано следующее: «В ноябре-декабре 1988 года особенно критической стала обстановка в Баку, Кировабаде, Физули и других городах Азербайджана. Начались погромы государственных органов управления и объектов МВД. К забастовкам в Баку стали не призывать, а принуждать. Особенно тяжелая обстановка сложилась в г. Кировабаде. Около трети его населения составляли компактно проживавшие армяне, и обе части города до сих пор разделяла только река.
В конце ноября вооруженные толпы с канистрами бензина и самодельными гранатами двинулись к армянской части города, имея цель ее окружить, сжечь большинство принадлежавших им предприятий торгово-бытового обслуживания и захватить дома. Над десятками тысяч людей повисла угроза жесткой расправы».
То что такие события происходят по всему Азербайджану, тогда мы не знали.

Недавно на одном из сайтов http://babon.sitecity.ru/ вычитал следующее со ссылкой на «Милосердие и защита», Аида Пределе, «Атмода» (Рига), 27.03.89 г.: «Семья Амбарцумянов из Физули, десять человек. Их дом разграблен и сожжен. Соседи-азербайджанцы, с которыми всю жизнь ладили, с наступлением темноты били окна, камень попал и в моего собеседника. В Физули 130 армянских домов. Они разграблены, многие - сожжены. Одна из дочерей Амбарцумяна, учительница, однажды в 7-м классе была встречена выкриками: долой армян! Да здравствуют наши сумгаитские герои!».

К моменту событий конца ноября 1988 года хочу подчеркнуть, как очевидец этих событий в Физули было около десяти армянских семей. Степень их страданий невозможно измерить. Бесчисленные оскорбления, угрозы физического устранения, животный страх перед озверевшей толпой. Реальность происходившего ужасала и сильно напоминала кошмары Варфоламеевской ночи. Те потаённые, тёмные инстинкты доставшиеся людям от далёких предков, живших по законам первобытного стада, до сих пор сильны в человеке, но они не оправдывают жестокость беспредела, в котором погрязли Азербайджан и Армения.

ВЛАДИМИР ТАШПЕКОВ



ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԸ

Արցախյան շարժման այն ժամանակաշրջանն էր, երբ «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» տերուտնօրինություն էին անում սաֆոնովյան «խաղաղարարներն» ու Պոլյանիչկոյի կազմկոմիտեն: Մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակն ու կառավարական շենքերի մերձակայքը շրջապատված էր խորհրդային ԲՏՐ-ներով և ռետինե մահակներով ու ավտոմատներով զինված զինվորներով: րեթե ամեն օր ձերբակալում էին «հայ էքստրեմիստների», քրեական գործեր հարուցում անմեղ մարդկանց դեմ:

«Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթի նախկին շենքը, որ գտնվում էր մարզկոմի շենքի մոտ, նույնպես խորհրդային «կտրիճների» վերահսկողության տակ էր: Խմբագրության աշխատողներիս բաց էին թողնում միայն զինվորական պարետ գեներալ Սաֆոնովի ստորագրությամբ վավերացված հատուկ անցագրերով:
Մի օր կազմկոմիտեին սպասարարկող միկրոավտոբուսը, ասես դիտմամբ, աչքի փուշի պես ցցվեց հենց խմբագրության շենքի դիմաց: Պոլյանիչկոյի թուրք և ռուս կազմկոմիտեականները դուրս եկան մեքենայից ու զինվորների ուղեկցությամբ շարժվեցին դեռևս Կևորկովի տիրապետության տարիներից ստեփանակերտցիների համար ատելի դարձած մարզկոմի շենքի ուղղությամբ:

15-20 րոպե հետո խմբագրության մի քանի աշխատողներով դուրս եկանք բակ՝ մաքուր օդ շնչելու: Մեր դիմաց կանգնած էր Ղարաբաղի դահիճներին սպասարկող ավտոմեքենան: Հանկարծ մեր մեջ հանդուգն մի միտք ծագեց, և հաշված վայրկյաններում երեք լրագրողներս՝ եղամ Բաղդասարյանը, Արամայիս արաքյանը և ես, հյուրանոցում աշխատող երկու թե երեք երիտասարդների հետ, ԲՏՐ-ների շուրջ կանգնած տասնյակ զինվորների, մարզկոմի շենքի պատուհաններից ցցված մի քանի ատելի գլուխների աչքի առաջ, շուռ տվեցինք միկրոավտոբուսը: Լսվեց ծանր մետաղազանգվածի խուլ դրխկոցը, որն ուղեկցվեց ապակիների ջարդուփշուր լինելու ձայնով: Ավտոմեքենայի բենզաբաքից թափվող վառելիքը առվակի պես սկսեց հոսել փողոցն ի վար: Մենք իսկույն շտապեցինք մեր աշխատատեղը...

Անցավ մի ժամ, երկու ժամ: Սաֆոնովի 15-20 զինվորներ եկան, ոտքի կանգնեցրին մեքենան և, մի ԲՏՐ-ի հետևից կապած, տարան: Անցավ մի քանի ժամ ևս: Աշխատանքային օրն ավարտվեց:
Անցավ մի օր, երկու օր, մի շաբաթ, մի ամիս... Ու զարմանալի բան. Պոլյանիչկո-Սաֆոնովի խամաճիկները, որ շարունակ առիթ էին փնտրում հայ «էքստրեմիստների» դեմ գործ սարքելու, ոչինչ չձեռնարկեցին իրենց քթի տակ, մեկ-երկու տասնյակ յուրայինների աչքի առաջ կատարված «դիվերսիայի» մասնակիցներին պատժելու համար: Այդ դեպքի օրերերին և դրանից հետո դեռ շատ ժամանակ սաֆոնովականների կողմից Արցախում շարունակվում էր անմեղ մարդկանց որսը:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
(«Կարմիր ծաղկաթերթիկներ» գրքից)

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Արխիվ