Գլխավոր » 25 սեպտեմբերի 2010 թ. N 9 (22)
25 սեպտեմբերի 2010 թ. N 9 (22) | 01:26 |
«Գետափ». Ստեփանակերտի շուրջ գտնվող բնության ամենագեղեցիկ անկյուններից մեկը։ Սովորաբար երբ մարդու ձեռքը դիպչում է մեր բնաշխարհին, խաթարում է նրա գեղեցկությունը, երբեմն էլ լիովին ավերում ամեն ինչ... Գետի շուրջ 4 տարի առաջ ստեղծված այս անկրկնելի անկյունն այն եզակի օրինակներից է, որտեղ մարդու արարչագործ ձեռքը արցախյան բնաշխարհի սովորական անկյուններից մեկը դարձրել է գեղատեսիլ մի վայր, որտեղ ներդաշնակորեն միահյուսված են բնությունն ու «քաղաքակրթությունը»... Չնայած ամառն արդեն մնացել է ետևում, բազմաթիվ արցախցիների համար «Գետափը»՝ իր փոքրիկ լճակով, շարունակում է մնալ լավագույն հանգստի գոտին...
|
|