Նախքան Սաֆարովին հանձնելու մասին որոշում կայացնելը, հունգարական կառավարությունը պետք է Հունգարիայի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև պաշտոնական կամ ոչ պաշտոնական խորհրդակցություններ նախաձեռներ: Analitika վերլուծական գործակալության հետ հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն: «Դժվար չէր գուշակել, թե նման քայլն ինչ արձագանք կառաջացնի Հայաստանում, եթե անգամ Ալիևը ներում չշնորհեր մարդասպանին: Առավել ևս որ, դատելով ամեն ինչից, այդ հարցը մշտապես առկա է եղել հայ-հունգարական հարաբերություններում»,- նշել է նա:
«Նման խորհրդակցությունների ժամանակ, դիտավորյալ, հասցեագրված տեղեկատվության արտահոսքը դիվանագիտական համընդհանուր կանոն է, որին հաճախ են դիմում իրենց բարեկամ անվանող և լավ հարաբերությունները պահպանել ձգտող երկրները: Այդ պատճառով հունգարական ԱԳՆ-ի կողմից ներկայացված փաստարկները՝ ադրբեջանական կողմից միջազգային կոնվենցիայի իրագործման պատրաստակամության մասին հավաստիացումներ ստանալու վերաբերյալ, որոնք իբր Հունգարիային դրդեցին մարդասպանին փոխանցել, անհամոզիչ են թվում, եթե ոչ՝ տարօրինակ»,- ասել է Ալեքսանդր Բոժկոն: Lratvakan.am
«ՆՈՐ ԷՋԻ» ԿՈՂՄԻՑ. Սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրվա կապակցությամբ, Վարդգես Օվյանի «Ֆեյսբուքի» էջում Ալեքսանդր Բոժկոն գրել է. «Շնորհավորում եմ, Վարդգես ջան, թող ծաղկի ազատ Արցախը»:
|