Գլխավոր » ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
11:16
Արցախին նվիրված նամականիշներ՝ Գերմանիայում

Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ Գերմանական փոստը թողարկել է Լեռնային Ղարաբաղին նվիրված 1000 հատ նամականիշ:
Նամականիշները տարածվել են գերմանական կազմակերպությունների եւ մասնավոր ընկերությունների շրջանակներում:
NEWS.am


Ֆրանսիական եւ արցախյան քաղաքների միջեւ կնքվեց բարեկամության հռչակագիր

Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 10-ին այցելեց Մարսելի հայ առաքելական եկեղեցի և հանդիպեց ծխական խորհրդի անդամների հետ:
Հունիսի 11-ին Լե-Պեն-Միրաբո քաղաքում Կ. Միրզոյանը մասնակցեց քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բարեկամության հռչակագիր ստորագրվեց Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև:

Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը:  Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը՝ կողմերը հռչակում են բարեկամական կապերի հաստատումը երկու քաղաքների միջև և դրանց միջոցով կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և  տեղական կառավարման ոլորտներում ծրագրերի իրականացումը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


ՍՏՈՊ, ՄՈՍԿՎԱ, ՊԵՏՔ ՉԷ ՍՏԵԼ

Ամեն անգամ, երբ Ռուսաստանն իրականացնում է զենքի հերթական մատակարարումը Ադրբեջանին, հայ «քաղաքագետները» մոբիլիզացվում են՝ ռուսական շահերի փաստաբանական պաշտպանության համար: Մոսկովյան ԶԼՄ-ները Հայաստանում ունեն արդեն իրենց կրեատուրան եւ մեխանիկորեն դիմում են դրան՝ մեկնաբանելու հերթական ամոթալի իրավիճակը:
Ահա, հերթական անգամ, ռուսներին «մաքրելու» համար արտահայտվել է «քաղաքագետ» Սերյոժա Մինասյանը: Բայց նա եւ նրա նման վաղուց վառված «հեղինակները» որեւէ նոր բան չեն կարողանում ասել: Իսկ ահա նշանավոր լերմոնտովագետ եւ Վարդգես Արծրունու փողերի սպառող, Մոսկվայում «Սեւ եւ Կասպից ծովերի եւ ձեռքի հետ էլ Հարավային Կովկասի հետազոտությունների ինստիտուտ» զավեշտալի գրասենյակ ստեղծած Վլադիմիր Զախարովը որոշել է լիցքաթափել ստեղծված իրավիճակը:

Լիովին հասկանալի է, որ զենք վաճառելով Ադրբեջանին, Ռուսաստանին հետաքրքրում է նախեւառաջ փողը: Ռուսների ձգտումը՝ մերկանտիլ նպատակները ներկայացնել որպես ռազմավարական, արդեն իմաստ չունեն: Սակայն Զախարովը որոշել է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանն «անջատել» կոռումպացված չինովնիկներից եւ Ադրբեջանի լոբբիստներից: Այդպես չի լինի, շատ լավ հայտնի է, թե ով է Ռուսաստանում հրամաններ տալիս զենքի մատակարարումների ու արտահանման վերաբերյալ:
Ռուսաստանում ադրբեջանական գլխավոր լոբբիստը վարչապետ Մեդվեդեւն է, իսկ Պուտինը, տվյալ դեպքում, երեւի նրա տեղակալը: Ընկեր Արծրունին լավ կաներ խորհեր, թե ում է վճարում եւ ինչի համար: Կգա ժամանակը, եւ բոլորը պատասխան կտան հակահայկական ակտիվ ու պասիվ հանցավոր գործունեության համար: Անպայման կգա: Նախ պատասխան կտան «յուրայինները», ապա «օտարները»: Ռուսական քաղաքական ղեկավարությունը փող է աշխատում հայերի արյան վրա, բառացի:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Lragir.am



ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԵԼ ՊԱՏՐՈՒՇԵՎԸ

Lragir.am. Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ժամանել էր Երեւան եւ հանդիպում էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ, վերջինիս Լեհաստան կատարած այցից առաջ: Պատրուշեւի այցը տեղի էր ունեցել, ըստ պաշտոնական հաղորդագրության, «ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով»: Պատրուշեւը մասնակցել է մի շարք միջոցառումների Հայաստանում, սակայն այցի հիմնական նպատակը դա չի եղել:
Պատրուշեւի այցի «մեխը» Գյումրիում նրա արած հայտարարությունն էր այն մասին, որ Հայաստանն անվտանգության առումով խնդիրներ չունի: Նա Երեւան էր ժամանել Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու, նախքան նրա Լեհաստան մեկնելը: Անվտանգության հարցը համարվում է հայ-ռուսական հարաբերության առանցքը, եւ համարվում է, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Հայաստանի սահմանները հսկում են ռուս սահմանապահները, բացի այդ, Ռուսաստանն ավելացնում է իր ռազմական բազաների կոնտինգենտը:

Մյուս կողմից, Եվրաինտեգրման գործընթացում անվտանգության խնդիրը նույնպես դառնում է առանցքային: Սերժ Սարգսյանի այցը Լեհաստան դրա վկայությունն է: Նա Լեհաստանի նախագահի հետ հանդիպմանը փաստացի Արեւմուտքից պահանջել է անվտանգության երաշխիքներ: Լեհաստանը Արեւելյան Եվրոպայի առաջատար երկիրն է եւ եվրատլանտյան հանրության «լիազոր ներկայացուցիչը» արեւելաեվրոպական եւ հետխորհրդային երկրներում, որը համակարգում է այս տարածքի ինտեգրման գործընթացները:

Եվրոպան կտրուկ պայմաններ չի դնում Հայաստանի առջեւ, նկատի առնելով ռուսական գործոնը եւ միաժամանակ չցանկանալով ունենալ Ռուսաստանի հետ խնդիրներ ունեցող նոր գործընկերներ: Մյուս կողմից, սակայն, անվտանգության խնդիրները պահանջում են հստակություն, եւ ինչ որ պահի սահմանների եւ բազաների խնդիրը պետք է մղվի առաջին պլան, «դիվերսիֆիկացիայի» առումով: Դա չի ենթադրում դիմակայություն, միեւնույն ժամանակ նաեւ՝ «մենաշնորհ»: Մանավանդ տնտեսական նախագծերի իրականացման պարագայում:

Առայժմ, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում չունի այլ բովանդակություն, քան Հայաստանի սահմանները փակ պահելը, նկատի առնելով նաեւ Թուրքիայի ձգտումը՝ մեկուսացման մեջ պահելու Հայաստանը: Այս հարցում, կարելի է ասել, Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Հայաստանի միջազգային մեկուսացման քաղաքականություն: Վիճակը բարվոք չէ նաեւ Իրանի հետ սահմանային գոտում, քանի որ չնայած բաց հաղորդակցություններին, Ռուսաստանը վերահսկում է Իրանի հետ բոլոր կոմունիկացիաները:

Պատրուշեւի այցը թերեւս նպատակ ուներ շեշտել այս հանգամանքը եւ ցույց տալ, որ Հայաստանը «թռնելու տեղ չունի»: Ըստ այդմ, Լեհաստանում Սերժ Սարգսյանի հայտարարությունները կամ նպատակ ունեն երաշխիքներ ստանալ անվտանգության առումով, կամ էլ «ալիբի» են այն դեպքի համար, եթե Հայաստանը չդիմանա Ռուսաստանի ճնշմանը եւ «ինտեգրվի» Մաքսային միությանը:
Վիճակն իսկապես լուրջ է այն առումով, որ հայերն ունեն ռուս-թուրքական համաձայնությունների դառը փորձը, օրինակ՝ 1915-ի նախօրեին: Չի բացառվում, որ Պատրուշեւը նման ակնարկներ է արել իր այցի ժամանակ: Մյուս կողմից, սակայն, հետագայում, երբ Ռուսաստանը ժամանակավորապես հեռացավ հայկական տարածքներից, այլեւս որեւէ արտաքին հույս չունեցող հայերը կարողացան ստեղծել Առաջին հանրապետությունը եւ ընդլայնել նրա սահմանները: Հետո Ռուսաստանը հետ եկավ եւ այդ տարածքները կրկին վերադարձրեց Թուրքիային ու Ադրբեջանին:  ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը կրկին գնաց, եւ հայերը կրկին հաղթանակներ տարան: Ռուսաստանի ու Հայաստանի շահերը չեն համընկնում. սա պատմական, քաղաքական նորմալ օրինաչափություն է, եւ երբեւէ հայերը պետք է ընկալեն այս օրինաչափությունը:

Ի դեպ, թուրքերը հայերի կոտորածներն ու արտաքսումը պայմանավորում են հայերի՝ «ռուսական հինգերորդ շարասյուն» լինելու հանգամանքով:

ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/84761

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ