Գլխավոր » Արցախում փակել են համանախագահների ճանապարհը
Արցախում փակել են համանախագահների ճանապարհը
16:53

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք այսօր մեկնել են Քարվաճառ, այնուհետեւ Քաշաթաղ, Արցախի բնակիչները, երիտասարդները դիմավորել են բողոքի ակցիաներով եւ պաստառներով։

Քաշաթաղում փակել են համանախագահների ճանապարհը։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իջել է մեքենայից եւ մոտեցել բնակիչներին։Պաստառները խոսուն էին. Սա մեր հողն է, եւ մենք չենք պատրաստվում այն հանձնել, ոչ արտերկրյա զինվորներին Արցախի հողում, հարգեք ժողովրդավարական սկզբունքները, ոչ մի թիզ հող, հարգեք մեր իրավունքները, մենք մեր ընտրությունը կատարել ենք 1991-ին։ Մարդիկ պահանջել են կարգի հրավիրել Ադրբեջանին, որը չի հրաժարվում ագրեսիվ հայտարարություններից։

Lragir.am

 

 


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ