Գլխավոր » ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ
13:08
ԷՇ ԾԱԽՈՂԸ

     Մին մարթու մին թամբալ, հավայի զըռզըռացող, համ էլ քացի տվող էշ ա ինըմ: Էտ մարթը մին թուղպըկալած օր, էշը առաչն ա քիցըմ, քինամ բազար վեր ծախե, մին բաբաթ էշ ինքոնե:  Բզարին մի պուճախըմը էշը կապըմա, կոխկին հըմընչ-համանչ կաղնըմ, ուրան հետի սկնալի ծենավ մուշտարի կանչըմ. «Այ լավ էշ, այ լավ էշ»:

Օրը կեօր ա տեռնըմ, զոռավ մին երկու մարթ ըն մուտանըմ, էշին վընըկլխեն յեշըմ, թառանչ քաշըմ, ղրաղ կեմըմ: Մին մարթ իշիտարին, նամանավանդ ըրեվան խըշըփաշի տեռած  էշին մեխկն ա կյամ, մուտանըմա, թա. «Տնաշին, տնըշինու տղա, էտ ղոչաղ էշը տի յըն ծախըմ, տու տեն կաց, տես հինչ ըմ անըմ»: Էս իշատարը ճարը կտրած մի անգյուն ա քաշվըմ, կոխկան թիմաշա անըմ:

     Էշ ծախող ախպերը ծենը կլոխն ա քիցըմ, թա.
- Այ լավ էշ, էշ հինչ էշ մին ճորու պեռնը մին դունումանց ա յոր օնըմ, օտել-խմելն էլ օղտի նման ա, հիբը խոտ տաս օտըմա, տաս վուչ` սաս չի անըմ` տիմանըմա: Մեր էշը չեմպիոն ա, չեմպիոն: Լեւոն Հայրապետյանին կազմակերպած էշերին մրցույթին, վեր նախագահ Արկադի Ղուկասյանն ա վարչապետ Անուշավան Դանիելյանն էլ ըն մասնակցալ, մեր էշը առաջին տեղն ա փռնալ ու մի իշապեռնը մրցանակ ստացալ: Այ լավ էշ, այ լավ էշ:

     Էս իշատարը, վեր ուրան էշին մասին տի լավ-լավ պեներ ա սկանըմ, հըռըշնըմ ա` պռոշ-պռոշ անըմ, թայդի-թայդի մուտանըմա, էշին ջիլավան փռնըմ, թա. «Տնաշին, մին տեն կա°ց, վեր իմ էշըս էսքան լավն ա, ծախըմ  հինչ անիմ, կարողա ստանա լավ էշ ըմ ինք օնելու»:


ԷՇԻՆ ՓԱԼԱՆԸ

     Մեր շենը ծմակին մեչին ա, բայց անըմը ծմակի նհետ կապ չոնէ: Էտ կապը հաստատողնեն մեր շենին իշատարերնըն, վեր առավոտ-առավոտ,  ուրուր ծեն տալավ քինամըն ծմական փադ պերըմ: Ծմակին նհետ կապը էրկան կտեվար, վեր մեր թազա շրջգործկոմի նախագանը չինար: Էս տնաշինը հրաման ա տամ, կեսօրին քըղաքան մին գրուզավոյ մաշին ա կյամ ծմակին ռըխըմը կաղնըմ, երկու ղոչաղ տղամարդ պեռնած էշերին փադը վերըն ածըմ, փալաններ նի տամ մաշինին կուզովը: Էտ օրը տասնըմին փալան ըն տանըմ քաղաք՝ հանձնըմ շրջգործկոմի նախագին:

     Էս մեր շինացիք իրեք օր սպասըմըն, հույս պհելավ, վեր քաղաքան փալաննեն յետ կպերին, պերըմչըն, ճըրըկտրե ժողովըն անըմ, որոշում, վեր Մուխան դային քինա քաղաք շրջգործկոմի նախագին համոզի՝ փալաննեն յետ տա: Թա խեյըն տի որոշալ, ասիմ՝ Մուխան դային շրջգործկոմի նախագին հորը՝ Սամսոնին նհետ նեմեցին ֆրոնտըմը մին տեղըն կռեվ ըրալ, Բեռլին հսալ, մինտեղ էլ եկալ տոն:

    Էքսը օրը Մուխան դային Մուշեղին տըպտպուրիգ ծին նստըմա քինամ քաղաք՝ թուշ շրջգործկոմի շենքին հայաթը: Ծին կապըմա, մին լավ շունչ քաշըմ, զինքը քիցըմ շրջգործկոմի նախագին կաբինետը: Մուխան դայուն վեր տեսնըմա, շրջգործկոմի նախագան դաստի տեղան յեր ա կենըմ, ուրախ-ուրախ ծերք տամ, հետո հրցընըմ. «Խեր ինի Մուխան դայի, շատ շուտանցա քեզ տեսնըմ չըմ»:

- Ժորա քե մատաղ, քիզանա հինչ կեղիմ, սկի սպասալչըմ, վեր տու տի պեն կանիս, տասնըմին փալանը յերըս կալալ հինչանիս, քեզ մին փալանն էլ ա բոլ, մնացածը ղարկե շենը իշըտարերը մեխկըն,- ասըմա Մուխան դային:
    Ժորան մի լավ ծիծաղըմա, քարտուղարին ասըմ մին սեղանա քիցըմ, օտըմըն խըմըմ, վերչըմը ասըմա. «Մուխան դայի շատ լավ ըսեցիր… Խոսկըմ տամ մհենգաց յետը էլ իշոթուն չըմ ընելու, մինչեւ տու տոն հըսնիս 11 փալանը շենըմնա ինելու»:       
                                                                
ԱՐՏԱՇ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ


ՑԵԽ ԾՈՐԸ

 Մեր շենըմը մին ծոր կա՝ ասըմըն Ցեխ ծոր: Էտ ծորը խնդրումըմ Խչնակետին Ցեխ ծորին նհետ շիլ չի քիցիք, տրան անըմնա մնացալ՝ հիբը քինամս թոզը յերա ինըմ:

 Հա, մեր էս Ցեխ ծորը ամեռնը-ծմեռնը (վեր ծուն չի ինըմ) ցեխա ինըմ: Էտ անտեր ցեխն էլ լուսնըվեղայա, վեր վնըմաններատ նըստայա կենըմ, ավելի լավա՝ հանիս թողիս ընդեղ, քան պերիս տոն, մին կես ժամ քիրիքիրի անիս, մաքրիս: Ցեխ ծորը ամեն մարթ ռիսկ չի անըմ նիմըտե, շատերնըն մեչին տընգվալ. սոտ կինի վեր ասիմ օրերավ, բայց ժամերավ մեչին կացալըն, մինչեւ եկալըն, բուքսիր տվալ, տուս կալալ:

 Մին թուռըթաց օր, էս մեր ղոչաղ Հարաբեդին կլխեն գյուդումչըմ հինչա փիչըմ, յերա կենըմ քինամ ճեխի: Էտ անդար ճեխն էլ ամենաշատը Ցեխ ծորին կոխկի ծմակըմնա ինըմ շատ: Վերչը, էս մեր Հարաբեդը քինամա, Ցեխ ծորին ցեխըմը տընգվըմ՝ վեչ առաչ ա կարըմ քինա, վեչ քամակ: Ցեխը մինչեւ պորտը վեր հսնըմա, Հարաբեդը կլոխա ինգըմ, վեր չրչարվելը իզուրա, հանգիստ սպասըմա, տեսնա ուրան նման մին դանգլայա ճարվըմ, վեր տեսնա, օգնության կանչի: Մին ժամ սպսելան յետը, կոզի կյուլա վախըմա, բայց աշկերը կապըմա՝ քունավ հնցնըմ: Պատառ անցկացած, անջուկավը սաս ա ինգըմ, աշկեն մին թայը պեցա անըմ, տեսնըմ ուրանց հրեվան Անդրին ա: Շատա ուրխանըմ, բայց ցեխը ուրաննա ըրած ինըմ, էս մեր Հարաբեդին սասը կտրածա ինըմ: Զոռավ զինքը հըվաքըմա, ասըմ. «Անդրի, քե մատաղ, յեք ինձ էս ցեխան տյուս կալ, հինչ վեր օզիս՝ քեզըմ տալու»: Հարաբեդը համ ասըմա, համ փուշմանըմ՝ գյուդըմա վեր Անդրուն աշկը ուրանց կտաղած հունդուշկին վրցակին յիրա յա, բայց ցեխը սուսավ անելա տամ:

 Անդրին Հարաբեդին մին լավ յեշըմա, ասըմ.
- Էշը մեհետա մնամ ցեխըմը:
- Ա տնաշին, ես հալա էսա վեր ցեխումնըմ մնացալ,- ասըմա Հարաբեդը:
- Ես քըզըրա չըմ ասըմ, մին քանի օր առաչ յըսելըմ տեղ իլալ, քենդիրավ կապալըն տյուս կալալ, էնպես վեր՝ հույստ ինձիրա չի տինիս, աշկս վախըմա, ավելի լավա քինամըմ մին տրախտր ղարկիմ,- ծիծըղելավ ասըմա Անդրին, հղե ինըմ Հարաբեդանց տոն:

ԱՐՏԱՇ ԹՈԶՈՒՆՑ

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ