Գլխավոր » ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Թամադան
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Թամադան
10:36
    Հին Ստեփանակերտում ավանդական թամադեք շատ-շատըն իլալ: Ամեն մի թաղամաս ուրան թամադանա ունեցալ: Մեր թաղն էլ բացառություն չի՝ մինին տեղակ չորս լավ թամադայա իլալ: Էտ թամադոցը մեչին Յենոկ դային ճուկվելիսա իլալ ուրան խստությամբ եւ սրամտությամբ: 

     Տարիներ առաչ, մին գիրագի օր մեր թաղումը հրսանեքա իլալ՝ թամադան Յենոկ դային: Առաչին մի քանի կենացնեն  խմելիս հըրսնքավուրնեն, հունցը վեր մնացած հրսանեքներին վախտը, ուշադիր սկանումըն, հետո սկսում ղըլմըղալ անելը: Մեր թամադան լավա իլալ գիդալիս, վեր մարթը չորս բաժակ արաղ խմելան յետը, մնացածը համ բիդի փորընա քշանըմ, համ բիդի կլոխընա պիցիրանըմ, տրան հետի էլ թամադան պիտի համփերող ինի, վեր կարե հրսանեքը տեղավը տանե: 
     
Յենոկ դային յերա կենում վեր հինգերորդ կենացը ասե, ես մեր Մին Ջուվարը (անըմը օզում չըմ կիրիմ, հնգերիս հարն ա) ավելի պեցուրա սկսում խոսելը, վեր կոխկին  նստածնեն ուրան սկանան: Թամադան էս անքամ ավելի պեցուր ձայնավ ասըմա. «Ժուղովուրթ ուշադիր սկացիք մին լավ պեն պատմիմ»: Հրսընքավուրնեն սուսըն անըմ, լուխճին էլ հետաքրքիրա, թա Յենոկ դային էս անքամ հինչա պըտմելու: Թամադան ասումա. «Մին քանի տարի առաչ, մեր հարեւան շենան մին մարթ էրկու մեշուկ գյավալ էշը պեռնած պերըմա քաղաք՝ ծխելու: Էշը մին ստոլբա կապումա, հակերը վեր օնըմ, պդրաստվում վեր մուշտարի կանչի, էշը սկսումա զռալը: Էս մարթը էշին խաթիրը քիթենըմա, զոռավ սուսավ անում, նորից օզումա թա կանչի, էս չորս վնանին էլիյա զռամ: Էս մարթը ասումա. «Ա էշ, ես տի էլ հասկացի վուչ՝ գավալը տուվը՞ս ծխելու, թա՞ ես»: Տի ել ես չհասկացի՝  Մին Ջուվար, գյավալը, չէ հրսընքին թամադան տուվըս, թա ես, խե սուսչըս անըմ  կենաց խմիմ»: 

ԱՐՏԱՇ ՄԱԿԱՌԱՆՑ

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ