Ռուսական քարոզչությունը հանկարծ հիշել է հայերի, հայերի ցեղասպանության, ձեռքի հետ էլ Բաքվի հայերի մասին, դատողություններ անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի մասին, հայերին կոչ անելով ազդել նրա վրա։ Ընդ որում, դա արվում է այնպիսի տոնով, որ հայերը պարզապես պարտավոր են դա անել, քանի որ նույնիսկ անհատական մակարդակում էլ հայերը ռուսների վասալն են։
Ավակովը ներկայում գործնականում ոչ միայն ներքին գործերի նախարարն է, այլեւ ուկրաինական զորքերի հրամանատարը։ Բայց նա ոչ միայն հայ է, այլեւ ղարաբաղցի հայ եւ շատ լավ հիշում է, որ 1991 եւ 1992 թվականներին ռուսները պատժիչ արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Այն ժամանակ սպանվեց 1000-ից ավելի հայ եւ ոչնչացվեց 40 բնակավայր։
Ի դեպ, մոտենում է ռուսական այդ ագրեսիայի 22-ամյակը՝ հունիսի 13-ին։ Հնարավոր է, Ավակովը, պաշտպանելով Ուկրաինան, չի մոռացել այդ իրադարձությունները եւ գիտե, որ Ռուսաստանը ժամանակակից զենքով հագեցրել է Ադրբեջանին։ Որքա՞ն է Ռուսաստանն աշխատել զենք մատակարարելու վրա, 4 միլիա՞րդ։ Իսկ որքա՞ն է կորցրել Ուկրաինայում։
Դա լիովին օրինաչափ է, քանի որ ավելի ու ավելի շատ հայեր են պատրաստ եւ իրականացնում են հակա-ռուսական գործունեություն։ Հաջորդ փուլում հայերի կազմակերպված հակա-ռուսական աշխատանքն է։ Մեծացել է հայերի հակա-ռուսական սերունդ։ Սակայն, երբեմն «մեկ հոգին էլ է ռազմի դաշտում զինվոր». Լիովին արդյունավետ սկզբունք է։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
Lragir.am
|