Գլխավոր » ԱՇԽԱՐՀԻ ՎԵ՞ՐՋԸ, ԹԵ՞ ՆՈՐ ՍԿԻԶԲ
ԱՇԽԱՐՀԻ ՎԵ՞ՐՋԸ, ԹԵ՞ ՆՈՐ ՍԿԻԶԲ | 23:37 |
Այլ քաղաքակրթություններ փնտրող միջազգային SETI կենտրոնի ալեհավաքները օրերս Արեգակնային համակարգից դուրս մի քանի խոշոր օբյեկտներ են հայտնաբերել, որոնք շարժվում են Երկիր մոլորակի ուղղությամբ: «Assօciated Press»-ի փոխանցմամբ, թռչող օբյեկտները գտնվում են Պլուտոնի ուղեծրից այն կողմ և բավականին պատկառելի չափսեր ունեն՝ 240 կիլոմետր երկարություն և 50-80 կիլոմետր լայնություն: SETI-ի մասնագետների պնդմամբ, այս չճանաչված թռչող օբյեկտների մասին գիտեն նաև NASA-ն ու մի շարք երկրների կառավարություններ, սակայն այդ օբյեկտների գոյությունը լայն հասարակությունից գաղտնի է պահվում:
Այդ թռչող օբյեկտների տեղաշարժը հնարավոր է դիտել աստղային երկնքի ինտերակտիվ քարտեզի վրա՝ sky-map.org կայքում: SETI-ի մասնագետները հաշվարկել են, որ ահռելի չափերի ՉԹՕ-ները Երկիր մոլորակի վրա վայրէջք կկատարեն 2012 թվականի դեկտեմբերի 21-ին:
Նշենք, որ այս տեղեկատվության հայտնվելուն պես շատերը հիշել են մայաների օրացույցը, ըստ որի՝ 2012 թվականի դեկտեմբերի 23-ին ավարտվելու է Հինգերորդ Արևը: Այդ օրը Արևը գտնվելու է Ծիր Կաթինի գոտում, և այդ օրը պետք է տեղի ունենա աշխարհի վերածնունդը: Թե կոնկրետ սա ինչ է նշանակում, դժվար է ասել, սակայն որոշները պնդում են, որ այդ օրը աշխարհի վերջն է լինելու: «Հայկ. Ժամանակ»
|
|