Գլխավոր » ԱՎՍՏՐԱԼԱԿԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՕՐԵՆՍԴԻՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ԱՎՍՏՐԱԼԱԿԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՕՐԵՆՍԴԻՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
21:52
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդը հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև է ընդունել: Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, Խորհրդի անդամ Մարի Ֆիկարոյի ներկայացրած բանաձևն ընդունվել է միաձայն:

Բանաձևն ընդունելով՝ Օրենսդիր խորհուրդը «Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և խորացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և նրա քաղաքացիների հետ»:

Փաստաթղթում ընդգծված են ազատ և ժողովրդավարական հանրություն ստեղծելու Լեռնային Ղարաբաղի ջանքերը՝ խորհրդարանական արդար ընտրությունների միջոցով, սատարվում է միջազգային հանրությունում Լեռնային Ղարաբաղի ընդգրկվածությունը: Բանաձևում նաև կոչ է արվում տարածաշրջանային խնդիրները լուծելու, խաղաղություն և կայունություն հաստատելու համար փոխգործակցել միջազգային հանրության հետ: Խորհուրդը նաև կոչ է անում շարունակել Ղարաբաղին մարդասիրական և տնտեսական աջակցություն ցուցաբերելը:
News.am

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ