Գլխավոր » Ավստրիան սառեցրել է 18 ուկրաինացու բանկային հաշիվ
Ավստրիան սառեցրել է 18 ուկրաինացու բանկային հաշիվ | 20:23 |
Ավստրիայի իշխանությունը սառեցրել է Ուկրաինայի 18 քաղաքացու բանկային հաշիվ: Այդ մասին հայտնել է Իտար-Տասը, հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին: Ավստրիայի ԱԳՆ-ն ասել է, որ որոշումը ժամանակավոր է եւ վավեր է մինչեւ Եվրամիության համապատասխան պատժամիջոցները: Այն համաձայնեցվե; է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության հետ:
Հաշիվները արգելափակվել են Ուկրաինայի նոր իշխանության խնդրանքով: Անունները այն քաղաքացիների, որոնք բանկային հաշիվները սառեցվել են, չեն հաղորդվում: Ըստ ֆրանսիական Ֆիգարո պարբերականի տվյալի, խոսքը մարդկանց մասին է, որոնք կասկածվում են կոռուպցիայի եւ մարդու իրավունքի խախտման համար: Ուկրաինական պրավդա պարբերականը գրում է, որ Ավստրիայում են Կլյուեւ եղբայրների ակտիվները, որոնցից Անդրեյ Կլյուեւը եղել է նախագահական աշխատակազմի նախկին ղեկավար, նաեւ նախկին վարչապետ Ազարովի եւ օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշի ակտիվները:
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/95623
|
|