Մայիսի 10-ին Երևանի Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել մի քանի ազատամարտիկներ, հետագայում նրանց թիվը հասել է 30-ի: Նրանք պահանջել են վերանայել իրենց կենսաթոշակի հաշվարկման կարգը եւ արժանապատիվ թոշակ նշանակել: Մայիսի 13-ին նստացույցի մասնակիցները երթով շարժվել են կառավարություն եւ նամակ հանձնել վարչապետին:
Արցախյան ազատամարտի կամավոր մասնակից Վարդգես Սմբատյանը Հայաստանի կառավարությունից պահանջում է հաշմանդամ ազատամարտիկների կենսաթոշակի բարձրացում, ինչպես նաեւ բնակարաններ նրանց համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը՝ վարդգես Սմբատյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում շատ ազատամարտիկներ կան, որոնք ապրում են ծանր սոցիալական պայմաններում, բացի այդ հաշմանդամություն ունեն կամ պարզապես հիվանդ են: «Նրանք ապրում են սոցիալական ծանր պայմաններում եւ պետական աջակցության մեծ կարիք ունեն: Ներկայումս մենք դիմել են նստացույցի, որպեսզի գոնե սեփական ուժերով հասնենք ինչ-որ լուրջ արդյունքի»,- ընդգծեց ազատամարտիկը: Ըստ Tert.am-ի, գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետը ազատամարտիկներից մեկից` Ստեփան Ստեփանյանից (նրան մարտական ընկերները Ռեմբո մականուն են կնքել) հետ է վերցրել գեներալի տված 5-րդ բրիգադի հուշամեդալը։
Ազատամարտիկը խոստովանեց, որ նման բան եղել է, սակայն ուղղեց. «Ոչ թե ինքն է վերցրել, այլ ես եմ վերադարձրել։ Ոչինչ, ինչ անենք, ի՞նչ են տվել, որ ինչ էլ խլում են»։ Պատճառը եղել է իր և գեներալի թիկնազորի պետի միջև տեղի ունեցած վեճը, երբ նա ասել է, որ արժանի չէ այդ մեդալին։ Իսկ արժանի չէ, քանի որ միացել է ազատամարտիկների նստացույցին։
«Ես ոչ մեկի դեմ չեմ բողոքում, ես արդարություն եմ միայն պահանջում, իմ «զասլուգայի» համար եմ այդ ամենն անում, իմ արդարության, իմ թոշակի բարձրացման համար։ Որ խոսակցությունը գնաց, իրար չհասկացանք, ես էլ ասեցի պետք չի ձեր խաչը ձեզ լինի»,- նշեց նա։
|