Գլխավոր » ԷՇԸ ՄԵԶՆԻՑ ՎԵՐՑՐԻՆ, ՓԱԼԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ
ԷՇԸ ՄԵԶՆԻՑ ՎԵՐՑՐԻՆ, ՓԱԼԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ | 20:39 |
Հայտնի մի առակ կա։ Մեկի բեռնած էշը գողանում են, բեռներն ու փալանը վերցնում և էշը թաքուն քշում տիրոջ տուն։ Իսկ սա ուրախանում է՝ էշը գտնվե՜լ է... Տարիներ շարունակ Ստեփանակերտում և շրջակա այլ բնակավայրերում մոտ 30 հեռուստաալիքներ էին դիտում՝ անվճար։ Այսօր դարձյալ անվճար, բայց ընդամենը 9 հեռուստաալիք ենք դիտում։ Իսկ որակի մասին ավելի լավ է չխոսել։ Մերթ կադրերն են վազվզում, մերթ հեռուստաէկրանի վրա ինչ-որ բծեր են հայտնվում, մերթ պարզապես պատկերն է չքանում...
Եվ մենք ուրախ ու երջանիկ ենք, որ մեզ թույլ են տալիս անվճար գոնե այդ 9 հեռուստաալիքը դիտել։ Կարող էին, չէ՞, դրանից էլ զրկել շարքային քաղաքացիներիս, ովքեր հնարավորություն չունեն «Արցախկապի» բաժանորդ դառնալու համար 3500 դրամ վճարել, ապա յուրաքանչյուր ամիս վճարել նաև 2200 դրամ և 56 հեռուստաալիք դիտել... Վերևում հիշատակված նույն պատմությունն է, բայց որոշ տարբերությամբ։ Մեզ ոչ թե էշը, այլ փալանն են միայն վերադարձրել։ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|