Գլխավոր » ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ
13:22
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն գրավոր դիմել է երկրի արտաքին գործերի նախարարությանը` նշելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտության մասին եւ կոչ արել աջակցել Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը, հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ին:

Պատգամավորի նամակում մասնավորապես ասվում է. «1992 թ. Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մղվող պայքարը Ստեփանակերտի օդանավակայանը օգտագործման համար ոչ պիտանի դարձրեց: 2008 թվականից Լեռնային Ղարաբաղում վերակառուցվել է օդանավակայանը եւ թռիչքուղին:
Այդուհանդերձ, երբ օդանավակայանի վերակառուցումն արդեն ավարտվել է եւ այն համապատասխանում է անվտանգության չափանիշներին, Ադրբեջանի կառավարությունն արգելում է օդային տարածքի օգտագործումը, իսկ ադրբեջանական բանակն սպառնում է խփել քաղաքացիական օդանավերը: Եթե անգամ ուղղաթիռների որոշ թռիչքներ իրականացվում են, դա բավարար չէ մեկուսացումը վերացնելու համար, հատկապես որ եղանակային խիստ պայմանները խանգարում են ձմեռային շրջանում ուղղաթիռների թռիչքին»:

Բուայեն կոչ է արել աջակցել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ օդային հաղորդակցության վերականգնմանը: «Հրադադարի ռեժիմից հետո դեռեւս շարունակվող լարվածության պայմաններում կարեւոր է, որ Ֆրանսիան առաջատար դեր ունենա Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ հաղորդակցության հաստատման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- նշել է ֆրանսիացի պատագամավորը` խնդրելով հայտնել այն գործողությունների մասին, որը Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտադիր է իրականացնել այդ ուղղությամբ:

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ