Գլխավոր » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԵՌԱԿԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԵՌԱԿԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ | 13:49 |
Ստամբուլում ավարտվեցին Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի խաղերը։ Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակով: Հայկական թիմն արդեն երրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալն ու դարձավ Օլիմպիական չեմպիոն: Վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը իր ուժերն էր չափում Հունգարիայի հավաքականի հետ, որն ավարտվեց 2.5 ։ 1.5 հաշվով։Մեր հավաքականի կազմում հաղթական միավորը բերեց Սերգեյ Մովսիսյանը, թիմի մեր մյուս երեք մասնակիցները՝ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը իրենց խաղն ավարտեցին ոչ-ոքիով: Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում ռուսները 3։1 հաշվով հաղթեցին գերմանացիներին, իսկ ուկրաինայի հավաքականը 3։1 հաշվով հաղթեց չինացիներին եւ հայտնվեցին երրորդ տեղում:
Հիշեցնենք, որ այս տուրից առաջ Հայաստանը Չինաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ ուներ 17 միավոր: Լրացուցիչ միավորներով մեր հավաքականը երկրորդ տեղում էր, իսկ առաջատարը Չինաստանն էր: Այս խաղի արդյունքում Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր միավորները կրկին հավասար էին՝ 19, և միայն լրացուցիչ միավորներով մեր հավաքականը նվաճեց վերջնական հաղթանակ: Հետաքրքիրն այն է, որ մրցաշարն անցկացվում էր Թուրքիայում, և վերջին վճռորոշ տուրում Հայաստանը հաղթեց Հունգարիային ու դարձավ չեմպիոն...
|
|