Գլխավոր » ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՏՔԻ ՆՈՐ ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄՆԵՐԻՑ...
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՏՔԻ ՆՈՐ ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄՆԵՐԻՑ... | 11:00 |
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինչքան վաղ է երեխան հաճախում որևէ ուսումնական հաստատություն, այնքան ավելի լավ է նա սովորում և ավելի կիրթ է...»,- այս փայլուն գաղափարի հեղինակը Ամենայն Հայոց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է։
Իրոք, վաղուց ժամանակն է ծննդատներին կից ուսումնական հաստատություններ բացել։ ՀՀ ԿԳ նախարարի մտքի պարբերական փայլատակումներն ու անզուգական կիրթ պահվածքը վկայում են, որ նա դպրոց հաճախել է 3-4 տարեկանից...
Ի դեպ, ժամանակն է նաև 12-ամյա կրթական համակարգից անցում կատարել 15-ամյա համակարգի։ Որքան վաղ դպրոց հաճախեն և որքան շատ ժամանակ հատկացնեն ուսումնական հաստատություններում, մեր ապագա քաղաքացիները շատ ավելի խելացի ու կիրթ կլինեն...
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|