Գարուն,
ամառ, պայծառ արև… Հաճելի է, սակայն մի մոռացեք, որ արևի Ճառագայթներից կկոցում եք
աչքերը, որից տուժում է ոչ միայն տեսողությունը, այլև աչքերի շուրջը կնճիռներ են
հայտնվում:
Այնպես
որ, կանայք, եթե ուզում եք պաշտպանվել արևից, միաժամանակ լինելով նորաձև, հետևեք
արևային ակնոցների նորաձևության 2010-ի միտումներին:
Գլխավոր
միտումը՝ որքան խոշոր լինի ակնոցը, այնքան լավ: Այս տարի նվազել են ակնոցի վրայի
զարդարանքները՝ տեղը զիջելով պարզությանը, իսկ շեշտը դրված է ակնոցի շրջանակի վրա:
Դասական
սև գույնը, ինչպես միշտ, նորաձև է: Գործնական շփման դեպքում նորաձև են համարվում
մուգ մոխրագույն, շագանակագույն կամ մուգ կարմիր շրջանակներով ակնոցները: Նորաձև
են շագանակագույնի բոլոր երանգները, սպիտակը: Բաց երանգով մազեր ունեցողներին այս
տարի խորհուրդ է տրվում կրել կարմիր, կաթնագույն կամ թափանցիկ շրջանակով ակնոց:
Անչափ նորաձև են ապակու և շրջանակի կոնտրաստային երանգները:
Սակայն
որքան էլ նորաձևությունը թելադրի իր պահանջները, ակնոց ընտրելու դեպքում ավելի
կարևոր է հաշվի առնել դեմքի ձևը: Ուրեմն, մի քանի խորհուրդ՝ ճիշտ ակնոց ընտրելու
համար:
-
Եթե ձեր դեմքը եռանկյունաձև է՝ արտահայտված այտոսկրերով, ապա պետք է ընտրեք լայն,
ուղղանկյուն կամ կլոր շրջանակ:
-
Կլոր դեմք ունենալու դեպքում, մասնագետները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս
ընտրել կլոր շրջանակով ակնոց, այլ սուր անկյուններով, լայն, քառակուսի շրջանակով
ակնոց:
-
Բարակ, քառակուսի, իսկ անկյուններում մի փոքր կորացող շրջանակով ակնոց խորհուրդ է
տրվում կրել ուղղանկյունաձև դեմք ունեցող կանանց:
-
Օվալաձև դեմքին շատ են սազում լայն, վերևի անկյունները վեր ձգվող շրջանակով
ակնոցները:
-
Ակնոց գնելիս պետք է մտածել՝ արդյոք այն հարմա՞ր է նստում քթին. ավելի ճիշտ է
ընտրել շարժուն հենակով շրջանակ, որն ավելի ճիշտ կհենի ակնոցը:
-
Պետք է պարզել՝ արդյոք կռանալիս ակնոցը վայր չի՞ ընկնում:
ankakh.com
|