Հարմար տեղավորվելու համար պետք է ուղղակի անհարմար չզգաս:
* * * Եթե բարկացած ես, հաշվիր մինչև տասը, եթե բարկացած չես, ինչքան ուզում ես հաշվիր:
* * * Շատ սրտաբաց մի՛ եղիր. բերանբացի համբավ կստանաս:
* * * Հիշի՛ր. մեղքդ նման է սեփական ստվերիդ. այն երևում է նույնիսկ ամենաաղոտ լույսի տակ:
* * * Հիշի՛ր. ծոցումդ օձ տաքացնես, ծուխը քթիցդ դուրս կգա:
* * * Ջուրը չհասած մի՛ բոբիկացիր. ոտքդ փուշ կմտնի:
* * * Հիշի՛ր. գալիք մի օրը հազար անցած օր արժե:
* * * Հիշի՛ր. առողջ եսասիրությունը ծնում է հիվանդագին ինքնասիրություն:
* * * Ստրուկ լինելը շատ վատ բան է, բայց առավել վատ է, երբ ինքդ քո ստրուկն ես:
* * * Ի վերջո, հիշի՛ր. գայլն էլ է ուզում ընկնել դրախտ. չէ՞ որ բոլոր ոչխարներն այնտեղ են:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
|