Գլխավոր » ՄԱՐԶԱԿԱՆ. ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐ։ ԹԵԹԵՎ ԱՏԼԵՏԻԿԱՅԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
ՄԱՐԶԱԿԱՆ. ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐ։ ԹԵԹԵՎ ԱՏԼԵՏԻԿԱՅԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
14:01
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐ



ԼՂՀ սպորտի պետական կոմիտեն Արցախում առաջին անգամ կազմակերպել է միջբուհական ուսանողական խաղեր 5 մարզաձևերից՝ վոլեյբոլ, թեթև աթլետիկա, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, շախմատ:                                             
Սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը անցկացվել է մրցույթ՝ վոլոյբոլ մարզաձևից: Վիճակահանության արդյունքում թիմերը բաժանվել էին 4 ենթախմբերի՝                                                                         
ԱրՊՀ1-Նարեկացի համալսարան,                                                                       Ագրարային քոլեջ-Մաշտոցի համալսարան,                                                           ԱրՊՀ2-Երաժշտական քոլեջ,                                                                             Ագրարային համալսարան-Բժշկական քոլեջ:   


Խաղերն անցկացվել են ԱրՊՀ մարզադահլիճում, որին ներկա էին վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Վարդան Բալայանը, սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ինչպես նաև մարզիկներ և մարզիչներ:         
Խաղերի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքը ներկաներին ուղղեց սպորտկոմիտեի նախագահ Ռ. Հովսեփյանը: Նա նշեց, որ խաղերը կանցկացվեն բարձր մակարդակով և արդյունքում կբացահայտվեն լավագույն թիմերը:

Առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերն արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների: 4 օրյա համառ պայքարից հետո 1-ին պատվավոր տեղը գրավեց ԱրՊՀ1 թիմը, 2-ը՝ բժշկական քոլեջը, 3-ը՝ ԱրՊՀ2 թիմը:



ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ՝ ՍԵՅՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Հոկտեմբերի 6-7-ը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում անցկացվեց թեթեւ աթլետիկաի միջազգային բաց մրցաշար՝ նվիրված զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին:                                      
Ս. Հարությունյանը ծնվել է Ստեփանակերտում 1974 թ. հունվարի 24-ին: Ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Արցախի պետական  համալսարանի ՆԶՊ եւ մարմնակրթություն ֆակուլտետը: Մանկուց սիրել է սպորտը: 5 տարեկանից սկսել է զբաղվել թեթեւ աթլետիկայով, ունեցել է շատ հաղթանակներ: Կամավոր զինվորագրվել է 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում, մասնակցել մի շարք մարտերի: Զոհվել է 1993 թ. դեկտեմբեռի 28-ին Հորադիզում: Հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: Նրա պատվին  կազմակերպվում են հուշամրցաշարներ։ 

Արդեն ավանդույթ դարձած հուշամրցաշարին ներկա էին Արցախի եւ Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիաների նախագահները, զոհված ազատամարտիկի մայրը, մարզիկներ եւ մարզիչներ, ինչպես նաեւ այդ մարզաձևով հետաքրքրովող անձիք: Մրցաշարի գլխավոր մրցանակը 800 եւ 1000 մետր վազքատարածություն նվաճելն է : 
Մրցաշարում առաջնային տեղ զբաղեցրեց արցախցի մարզիկ, սպորտի վարպետ, ՀՀ ռեկորդակիր Աշոտ Հայրապետյանը:

ՄԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրություն, 4-րդ կուրս

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ