Տղաս «Կարգին սերիալ» է դիտում։ Ասում եմ՝ գնա քնիր, պետք չէ նայես այդ հիմարությունները։ Ասում է. - Հետաքրքիր է։ Տես ինչպես են նրանց խոսքերից հետո բոլորը ծիծաղում... - Այնտեղ ծիծաղի նշույլ չկա։ Այդ «ծիծաղը» ձայնագրություն է, կապ չունի դրանց խոսքերի հետ,- բացատրում եմ։ - Իսկ ինչո՞ւ են այդ ծիծաղը ձայնագրել,- հարցնում է։ - Որովհետև նրանց «հումորից» ոչ ոք չի ծիծաղում։ Տպավորություն են ուզում ստեղծել... - Ես էլ նայում եմ, նայում, ծիծաղելու բան չկա, դմբո բաներ են ասում, բայց այնտեղ բոլորը ծիծաղում են... Կարծեցի, թե իրենք սաղ խելոք են, ես՝ հիմար... - Ընդհակառակը, որ դրանց հիմարությունների վրա չես ծիծաղում, նշանակում է դու ինտելեկտով մի քանի անգամ բարձր ես դրանցից... Որդիս գոհ գնաց քնելու։ Իր համար մի հանելուկ լուծվեց...
Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ստեփանակերտ
|