Գլխավոր » ԿՈՐՉԵՆ ԾԱՌԵՐԸ, ԿԵՑՑԵՆ ԹՓԵՐԸ
ԿՈՐՉԵՆ ԾԱՌԵՐԸ, ԿԵՑՑԵՆ ԹՓԵՐԸ
11:18
Ստեփանակերտում բարձր մակարդակով շարունակում են ծառահատումները։ Եվ լավ էլ անում են։ Ո՞ւմ են պետք այդ ծառերը, որ տնկվել են ադրբեջանական բռնակալության ծանր ու դաժան տարիներին։ Թող կորչեն հնի մնացուկ բոլոր այդ կանաչտերևավորները։ Կեցցեն թփերը։ Պետք է զարկ տալ կանաչապատման «թուփ» եղանակին։ Ընդհանրապես թուփը, գազոնը հասարակության բոլոր ոլորտներում պետք է դարձնել համընդհանուր ընդօրինակման առարկա, չափանիշ, էտալոն, որ միշտ աչք է շոյում իր համեստությամբ՝ ի տարբերություն վեր ցցված ու մեր նվաճումների վրա ստվեր նետող զանազան այլանդակ ծառազգիների...

Ի դեպ, ուղղակի ապշել ու զարմանալ կարելի է, թե ինչպես հարևան հետամնաց ու պահպանողական Թուրքիայում ինչ-որ Գեզի զբոսայգու ծառահատման աշխատանքների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր ու հակակառավարական ակցիաներ են անում։ Ամենածիծաղելին այն է, որ ծառահատման դեմ այդ անմիտ բողոքի շարժումը տարածվել է թուրքական 67 քաղաքներում։ Այ քեզ տխմարներ, գոնե օրինակ վերցրեք մեզնից։ Օրինակ վերցրեք նաև Հայաստանից, որտեղ նույնպես ծառերն օրենքից դուրս են հայտարարվել, քանի որ ամեն քայլափոխում հիշեցնել են տալիս խորհրդային անազատ ու ապազգային 70 տարիները (օրինակ՝ Դիլիջանում «էլիտար» դպրոց կառուցելու համար հատկացվել է 88 հեկտար անտառապատ տարածք և արդեն շինարարության համար հատվել է շուրջ 10-11 հեկտար անտառ)...

Վ. ԱԴԱՄՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ