Գլխավոր » Վահագն Դավթյան. Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը
Վահագն Դավթյան. Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը
13:55

Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը ինձ պատկերվում է չորս ամրակուռ սյուների վրա հանգչող գմբեթի տեսքով: Սյուներից առաջինը մեր մեծասքանչ լեզուն է, որ դարերի խորքից դեպի մեզ է գալիս Մեսրոպ Մաշտոցի սրբացած կերպարանքով:
Մյուսը մեր պատմության ու հայրենասիրության ոգին է, որ Խորենացու կերպարանքով է հետևում ինձ, քանի որ նա էր այդ ոգու հայտնաբերողն ու հաստատողը: Նա էր սահմանողը հայրենասիրական այն որակի, որը մեզ ուղեկցում է մինչև օրս: 


Սյուներից հաջորդը տառապանքով ինքն իրեն զտելու, ինքն իրենից բարձրանալու, ոգու ու խղճի ամենաբարձր ոլորտներին առնչվելու այն հատկությունն է, որն իր հանճարով նվաճեց ու մեզ պարգևեց Նարեկա մեծ ճգնավորը: Աղարտվող, աղճատվող, այլասերվող ժողովուրդները չեն կարող երկար կյանք ունենալ:


Մեր ժողովրդի զորավոր սյուներից մյուսը, իմ խորին համոզմամբ, առողջ, լավատես, կենսահաստատ փիլիսոփայությունն է, որի կրողներից մեծագույնը Հովհաննես Թումանյանն է` լուսեղեն բանաստեղծն ու քաղաքացին: Նա իմ բանաստեղծական ու քաղաքացիական իդեալն է: Ես նրա յուրաքանչյուր տողի հավատավորն եմ: Եվ սա չի վերաբերում նրա միայն պոեզիային, այլև հոդվածներին, նամակներին, հրապարակախոսությանը: Ընթերցում և վերընթերցում եմ դրանք և զարմանքով տեսնում, որ չկա մի միտք, մի դատողություն, մի գաղափար, որ այսօրվա լույսի տակ խունացած կամ սխալ դուրս եկած լինի:

...Ես իմ գրական բավականին երկար ճանապարհին խորապես համոզվել եմ, որ իսկական գրողները, հիրավի ժողովրդականները, նրանք են, ովքեր իրենց ժողովրդի գոյության ներքին կապերը ամրապնդելու մտասևեռում ունեն, ովքեր մտահոգված են իրենց ժողովրդի ազգային և բարոյական նկարագրի անաղարտությամբ:

Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը ինձ պատկերվում է չորս ամրակուռ սյուների վրա հանգչող գմբեթի տեսքով: Սյուներից առաջինը մեր մեծասքանչ լեզուն է, որ դարերի խորքից դեպի մեզ է գալիս Մեսրոպ Մաշտոցի սրբացած կերպարանքով:
Մյուսը մեր պատմության ու հայրենասիրության ոգին է, որ Խորենացու կերպարանքով է հետևում ինձ, քանի որ նա էր այդ ոգու հայտնաբերողն ու հաստատողը: Նա էր սահմանողը հայրենասիրական այն որակի, որը մեզ ուղեկցում է մինչև օրսԵս իմ ամբողջ կյանքում մեր գոյության այդ խորհուրդների նվաստ պարտապանն եմ եղել ու եթե կարողանամ կյանքիս մնացած ժամանակամիջոցում այդ պարտքի մի չնչին մասն իսկ հատուցել, ապա պիտի արդարացված համարեմ իմ գոյությունը և խաղաղ հեռանամ աշխարհից:

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ