Գլխավոր » Լավագույն նվերը գիրքն է
Լավագույն նվերը գիրքն է
13:59

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կարդալու շնորհիվ, մարդիկ լայնացնում են իրենց մտահորիզոնը, և դա միայն մի փոքր մասն է կազմում այն ազդեցության, որը կարող է թողնել գեղարվեստական գրականությունը։ Ցավոք, մեր օրերում, ոչ բոլորն են իրենց ազատ ժամանակը տրամադրում ընթերցանությանը, նրանք կարծում են, թե համացանցը և հեռուստացույցը կարող են փոխարինել գրքին։ Բացի գեղագիտական հաճույքից, գիրքը նաև բազում այլ դրական գործոններ ունի, որոնք ձգում են մարդկանց։ 

Շատ հաճախ գրքերում, մարդը կարող է գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, երբեմն նաև՝ խնդիրների լուծման ճանապարհներ, կապված ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների հետ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ նաև բազում այլ գլոբալ խնդիրների՝ կյանքի իմաստը գտնելու, ճիշտ ճանապարհ ընտրելու հետ։ Դա կապված է այն բանի հետ, որ գրքի հերոսների բանվորության գծերը, աշխարհայացքը, վերաբերմունքը՝ կյանքի նկատմամբ, մեզ շատ ծանոթ է լինում, մենք նրանց մեջ մեզ ենք տեսնում։ Չէ՞ որ մարդկանց մեծամասնությունն ունի իր սիրած գրական հերոսները, որոնց մասին կարդալով այս կամ այն ստեղծագործության մեջ, մարդը բացահայտում է սեփական բնավորության թաքնված հնարավորությունները։  

Հաճախ, տեսնելով հերոսների թույլ տված այս կամ այն սխալը, մարդը զուգահեռներ է անցկացնում իր հետ և համապատասխան եզրակացություններ անում։ Ինչ վերաբերում է համացանցին, որպես գրականության աղբյուրի, այստեղ գլխավոր թերությունն անհարմար ընթերցանությունն է և տեսողությանը հասցրած վնասը։ Համացանցում կարելի է գտնել ցանկացած գրականություն։ Ցավոք, ոչ միշտ է, որ օգտակար է լսել խորհուրդներ, կապված գրքի ընտրության հետ։ Քննադատությունը, ինչպես և դրական կարծիքները գրքի մասին, ուղղված են այդ արտադրանքը գովազդելուն և ոչ միշտ են արտացոլում ստեղծագործության իրական որակը։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում ինչ գիրք կարդա, և կարող է երկար ժամանակ պահանջվել մինչև մարդ ընտրություն կատարի, գտնի իր նախասիրությունն ու կառուցի իր ապագան։

    ՔՐԻՍՏԻՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Լրագրություն, 4-րդ կուրս 


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ