Գլխավոր » ԼՂՀ վարչապետը՝ Զորի Բալայանի մասին
ԼՂՀ վարչապետը՝ Զորի Բալայանի մասին
14:22

yerkir.am-ի տեղեկատվությամբ, Զորի Բալայանի նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հղած բաց նամակի կապակցությամբ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ամբողջությամբ չի ընթերցել նամակը. «Բայց ես կարող եմ մի բան ասել, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, նա կարող է իր անձնական կարծիքն ասել: Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է, Ղարաբաղն անկախացել է 1991թ., եւ ցանկացած այլ տեսակետ նշանակում է ընդամենը անձնական տեսակետ: Մենք անկախության առումով մեր կարգավիճակը հստակեցրել ենք հանրաքվեով ու վերջ»:

Արցախի վարչապետը հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները ժամանակին Զ. Բալայանին պարգեւատրել են «Ոսկե արծիվ» շքանշանով եւ տվել Արցախի հերոսի կոչում:

Հատվածներ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ հարցազրույցից 

- Զ. Բալայանի նամակն ընթերցելուց հետո գրեթե բոլորը հայտարարել են, որ նա ազգի դավաճան է, քանի որ իր նամակով ՌԴ նախագահին առաջարկել է ԼՂՀ-ն ընդգրկել Ռուսաստանի կազմում։ Դուք համակարծի՞ք եք նման գնահատականին։ 

- Չի կարելի Զ. Բալայանին դավաճան անվանել, չեմ կարող մեկնաբանել, քանի որ նամակն ամբողջությամբ չեմ կարդացել, բայց, ամեն դեպքում, չի կարելի նման բան ասել։ Անթույլատրելի է ազգային հերոսին դավաճան անվանել։ Հրապարակման մասին իմ կարծիքը ես լրացուցիչ կհայտնեմ։ Թո՛ւյլ տվեք կարդամ, հետո ներկայացնեմ իմ տեսակետը։

- Այդուհանդերձ, նշեմ, թե նամակի կոնկրետ որ հատվածն է հանրության վրդովմունքն առաջացրել. Զ. Բալայանն առաջարկել է ԼՂՀ-ն ընդգրկել Ռուսաստանի կազմում… 

- (Ծիծաղում է - Ա.Գ.) Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է՝ անկախացել է, եւ ցանկացած այլ տեսակետ նշանակում է անձնական տեսակետ։ Ղարաբաղն անկախացել է 1991 թ., ու կարծում եմ՝ այլ բան չկա այդ մասին ասելու:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթում 

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ