Գլխավոր » Մարդը մարդուն՝ մարդ
Մարդը մարդուն՝ մարդ
21:28


Տարիներ շարունակ մեր երազանքն ու խնդիրն է եղել լավ, բավարար պայմաններով հիվանդանոց ունենալը, որպեսզի բուժումից բացի էլ ավելի մեծ չափով գումար չծախսենք Երևան մեկնելու համար:

Շատ ուրախ եմ, որ Արցախում լավ շենքեր են կառուցվում՝ հարմարավետ, ապահովված անհրաժեշտ կենսապայմաններով: Այո, դեռ բարի մարդիկ կան, ի շնորհիվ նրանց օր-օրի քարը քարին է դրվում, հիվանդանոցներ են կառուցվում մեր հայրենիքում: Այլ խնդիր է սպասարկման հարցը: Եթե հպարտ ենք ունենալ լավ շինություններ՝ լավ պայմաններով, չենք կարող հպարտանալ ծառայություններով: Բուժաշխատողներից ոմանք երբեմն կորցնում են հաճախորդների անձնական տվյալներով փաստաթղթերը, և դա վկայում են շատերը։

Վերջերս առնչություն եմ ունեցել նման դեպքի հետ: Մտա պոլիկլինիկա, մոտեցա ընդունարանին, անձնական տվյալներն ասելուց հետո խնդրեցի համապատասխան քարտը տրամադրել ինձ: Ուղիղ մեկ ժամ կանգնած սպասում էի մինչև բարեհաճեն գտնել անհրաժեշտ քարտը: Չդիմացա ու մտա ընդունարանից ներս։ Եվ ի՞նչ՝ մեր «բարյացակամ ու հոգատար» բուժաշխատակիցների մոտ սուրճի ժամ էր: Ինչևիցե, միանգամից ինձ դուրս հրավիրեցին այնտեղից։ 

Բոլորս գիտենք, որ մեզ մոտ շատ լավ է գործում խնամի-ծանոթ-բարեկամ կապերը։ Համապատասխան անձի հետ մտա նույն տեղը: Բուժաշխատողներն իսկույն փոխվեցին, կարծես նախկինը չէին, այնուհետև գործի անցան՝ (ես էլ նրանց հետ), փնտրելու քարտը: Մի քանի ժամվա պրպտումներից հետո էլի չգտանք քարտը։

Ի դեպ, ցանկալի է, որպեսզի անկախ տրամադրությունից և հոգսերից, հիվանդին դիմավորեն ժպիտով, քանի որ ժպիտը ևս կարող է ինչ-որ տեղ ամոքել հիվանդին: Ձեր վերաբերմունքից ևս կախված է հիվանդի առողջական վիճակը։ 

Լինենք մարդկային միմյանց հանդեպ…

ԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԱրՊՀ, Լրագրություն, 4-րդ կուրս     


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ