Գլխավոր » Ուսանողական խաղեր ՀՀ-ում
Ուսանողական խաղեր ՀՀ-ում
13:58

2014 թ. ապրիլի 14-ին ՀՀ-ում՝ Խուլ ու համրերի կենտրոնական մարզադահլիճում, տեղի ունեցավ ՀՀ ուսանողական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարաողությունը։ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Ուսանողական խաղերը միավորել էին 3000 ուսանողի՝ 20 բուհից, ովքեր մրցում էին 11 մարզաձևերում։ Շատ կարևոր է, որ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. բացի մայրաքաղաքային բուհերից, նաև մարզային բուհերն ու Արցախի պետական համալսարանն էին մասնակցում։ Ուսանողական մարզական խաղերը դարձել են առողջ ապրելակերպի խորհրդանիշ։

Նշենք, որ ըստ հաստատված խաղացանկի՝ կայացան Հայ- ռուսական (Սլավոնական) և մանկավարժական, Բժշկական և Ֆրանսիական, Տնտեսագիտական և Արցախի պետական համալսարանների հանդիպումները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։ Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը։

Վոլեյբոլի խաղորի գլխավոր մրցավարն էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝ Կարեն Ասմարյանը։

 Ապրիլի 15-ից վոլեյբոլի խաղերը շարունակվել են ՀՊՏՀ մարզադահլիճում։ ՀՊՏՀ մարզադահլիճը ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում հյուրընկալել է հայաստանյան մի շարք պետական բուհերի ներկայացուցիչների ու մարզասերների։

Արցախի պետական համալսարանի թիմը, մարզիչ՝ Ռուզաննա Գրիգորյանի ուղեկցությամբ, ՀՀ ժամանեց ապրիլի 13-ին։ Տարիներ շարունակ Արցախի պետական համալսարանի թիմն առաջնային տեղեր էր գրավում։ Հիշեցենք, որ 14-րդ հանրապետական մարզական խաղերում առաջին տեղ էր գրավել ՀՊՏՀ-ի աղջիկների թիմը։ 15-րդ ուսանողական մարզական խաղերին Արցախի պետական համալսարանի թիմը ՀՊՏՀ-ի աղջիկների թիմի հետ թեժ պայքարում 3 ։ 1 հաշվով առավելության հասավ։ Խաղերը շարունակվել են ապրիլի 15-ից մինջև 19-ը։

Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղի շրջանակներում ապրիլի 19-ին անցկացվել են վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։

Եզրափակիչ փուլում 3-րդ տեղի համար պայքարում ուժերը չափել են Երևանի պետական լեզվաբանական և արցախի պետական համալսարանների հավաքականները։ Խաղում հաղթանակ գրանցեցին և 3-րդ հորիզոնականը գրավեցին Արցախի պետական համալսարանի վոլեյբոլիստուհիները։ Առաջին և երկրորդ տեղերի համար պայքարել են ԵՊՀ և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը։ Թեժ պայքարում 3-1 հաշվով առավելության է հասել և առաջին մրցանակային տեղը գրավել է ֆիզկուլտուրայի իսնստիտուտը  ներկայացնող թիմը։

ՄԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ