Գլխավոր » Պետքարտուղարություն. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ
Պետքարտուղարություն. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ | 20:37 |
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ողբերգական պատերազմը հիշեցնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող»,- հայտարարել է նա:
Ըստ Փսակիի՝ միայն կայուն խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին խաղաղություն, բարգավաճում ու կայունություն բերել: «Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ ԱՄՆ-ն շարունակում է խորապես հավատարիմ մնալ կողմերի հետ համագործակցությանը՝ խաղաղության հասնելու»,- ընդգծել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
|
|