Գլխավոր » ՇՈՈՒՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՑԱՆ
ՇՈՈՒՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՑԱՆ
13:19
«Եվրոտեսիլ-2013» կոչվող շոուից բավական է մի քանի համար դիտել, և անմիջապես պարզ կդառնա, որ դրանց մեծ մասն այնքան նման են իրար, ասես դուրս եկած լինեն միևնույն ինկուբատորից։ Այն ինքս ինձ համար վերանվանեցի  «Եվրոթութակ-2013» (կամ՝ «Եվրոինկուբատոր-2013»)։

Եզրափակիչիչը չեմ նայել, որովհետև ինձ համար շոուն Արվեստ չէ՛։ Սա շոուբիզնես է։ Իրականում ո՛չ շոուն, ո՛չ բիզնեսը ոչ մի առնչություն չունեն Արվեստի հետ։ Մինչ այդ Հայաստան ներկայացնող երգը լսել էի ու ապշել, թե ինչպե՞ս կարող է ինքնատիպ ու հարուստ երաժշտական ժառանգություն ունենալ, բայց աշխարհին ներկայանալ մի կատարումով, որտեղ ազգային բացարձակապես ոչինչ չկա և որը եվրոպացիք վաղուց ամեն օր տեսնում են ու երևի արդեն զզվում են դրանից։

Նույնն էլ քաղաքական դաշտում. ունենալով պատմական, իրավական, քաղաքական բոլոր հաղթաթղթերը, Արցախյան խնդրում խայտառակ պարտվում ենք։ Պատճառը մեկն է՝ Հայոց աշխարհում բոլոր ոլորտներում պարահանդեսը ղեկավարում են դիլետանտներն ու դեբիլները։

Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող երգչի՝ 18-րդ տեղը գրավելու կապակցությամբ մեզանում բարձրացված ողբին, ապա դա նույնիսկ ծիծաղելի էլ չէ։ Հայաստանից երիցս հզոր (նույնիսկ ամոթ է համեմատելը) Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան կամ շատ այլ եվրոպական երկրներ այդ մրցույթում կարող են տասնյակում տեղ չգրավել, բայց նրանք դա չեն համարում ապտակ իրենց արժանապատվությանը կամ երկրի պատվին։ Ուղղակի մենք մեզնից անկյալ ազերիների հետ մի ապուշ մրցակցության ենք դուրս եկել այդ հարթակում ու կարծում ենք, թե աշխարհը բերանը բաց մեզ է նայում...

Վ. ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ