Գլխավոր » «Շուշի» բարեգործական հիմնադրամը սումգայիթյան ջարդերի մասին գիրք է հրատարակել
«Շուշի» բարեգործական հիմնադրամը սումգայիթյան ջարդերի մասին գիրք է հրատարակել
20:35


«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը, ՀՀ նախագահի հասարակական կապերի եւ տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ, 2013-ին սումգայիթյան ջարդերի մասին գիրք է հրատարակել, որը կոչվում է. «Սումգայիթյան օրագիր. 1988-ի մարտի 27-ից ապրիլի 5-ը»: Այս մասին փետրվարի 26-ին ասուլիսում հայտարարել է ինքը՝ Բակուր Կարապետյանը:


Նրա խոսքով՝ ինքը միակ հայ լրագրողն է, որը սումգայիթյան ջարդերից ուղիղ մեկ ամիս հետո եղել է այդ քաղաքում: «10 օրվա ընթացքում ես այցելեցի այն հայերի տները, որոնց թալանել, բռնություն էին կիրառել ու սպանել: Ես հավաքեցի նյութերն ու 54 րոպեանոց ֆիլմ պատրաստեցի: Ֆիլմը նկարահանվել է ռուսերենով եւ տարածվել ողջ աշխարհում»,-ընդգծել է Բակուր Կարապետյանը:


Հիշեցնենք, որ 1988-ի փետրվարի 27-29-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքը հայ բնակչության զանգվածային ջադերի թատերաբեմ էր դարձել: Տասնյակ հայեր են սպանվել, հարյուրավոր հայեր ծանր վիրավորվել:


Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Արխիվ