Գլխավոր » ՃԱՊՈՆԱՑԻՆ 130 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ԳՏԵԼ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ
ՃԱՊՈՆԱՑԻՆ 130 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ԳՏԵԼ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ | 22:13 |
Ճապոնացի բանվորը 10 մլն իենով (ավելի քան 130 հազ. դոլար) փաթեթ է գտել աղբավայրում։ Ինչպես հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները, մաշված պայուսակի մեջ լցված թղթադրամները 56-ամյա ճապոնացին անմիջապես հանձնել է ոստիկանությանը, գրում է ITAR-TASS-ը։ Կարգուկանոնի պահապաններն անմիջապես սկսել են պայուսակի տիրոջ որոնումները։ Ոստիկանների կարծիքով՝ պայուսակը մյուս թափոնների հետ աղբանոցում հայտնվել է այս շաբաթ։ Եթե առաջիկա երեք ամիսների ընթացքում պայուսակի տերը չհայտնվի, այն, համաձայն Ճապոնիայում գործող կորած իրերի մասին օրենքի, կհանձնվի քաղաքային իշխանությունների ֆինանսական հիմնադրամ։
|
|