Տարիներ առաջ էր։ Կրպակի վաճառողուհուն մոտեցավ մի ուսանողուհի հարցրեց. - «Հավատ» ունե՞ք: - Չէ, արդեն պրծել է,- ասաց վաճառողուհին: - Չկա, բալիկ ջան, հավատը մեր աշխարհից վերացել է,- չհասկանալով, որ խոսքը «Հավատ» թերթի մասին է, բորբոքված շարունակեց կրպակի մոտ կանգնած տարեց մի տատիկ:
* * * Երիտասարդը առաջարկություն է անում աղջկան, վերջինս պատասխանում է. - Գիտե՞ս ինչ։ Ինձ հարմար չես։ Իմ ապագա ամուսինը պարտադիր բարձրագույն կրթություն պիտի ունենա։ Երիտասարդը բուհ է ընդունվում, 4 տարի հետո ավարտում այն։ Աղջիկն անմիջապես հայտնվում և ասում, որ ինքը համաձայն է։ - Գիտե՞ս ինչ։ Ինձ հարմար չես։ Ես ավելի խելացի աղջկա եմ արժանի,- պատասխանում է տղան։
|