ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՈՒՄՈՐ
Շախմատիստը՝ հակառակորդին. - Ձիդ վերցրի, սիրելիս։ - Սխալվում ես, ընկեր ջան, դա ջորի է։
* * * - Կոլեգա, շա՛խ։ Հակառակորդն ուշադրություն չի դարձնում, այլ մի ուրիշ քայլ է անում։ - Ախր շախ է։ - Էհ, հետո՞... - Թագավորդ կվերցնեմ։ - Վերցրու, այն ինձ պետք չէ, որովհետև այդ անպետքի պարտականությունները թագուհին է կատարում։
* * * Չկարողանալով ձին արդյունավետ խաղացնել, երիտասարդ շախմատիստը վրդովված բացականչեց. - Այս ձին ուղղակի անպետքի մեկն է։ - Ոչ թե ձին, այլ ձիավորը - ուղղեց հակառակորդը։
* * * Հակառակորդները փորձում են շախմատ խաղալ, բայց փոխադարձաբար թույլ լինելով, ասում են. - Ավելի լավ է շախմատի խաղաքարերով շաշկի խաղանք։ Մոտեցավ ճանապարհորդն ու ասաց. - Իմ կարծիքով, ավելի լավ կլինի շաշկու խաղաքարերով շախմատ խաղաք։
* * * Շախմատիստն ընկերների մոտ պատմում է, թե իր բռնցքամարտիկ եղբայրն ինչպես է հաղթել մրցակցին. - Սկզբում երկուսն էլ ցատկոտում էին խաղատախտակի վրա, հետո հակառակորդը սկսեց իր անիմաստ շախերով անհանգստացնել եղբորս, բայց երբայրս ամրապնդեց իր պաշտպանությունն ու հրաշալի կոմբինացիայով մատ արեց հակառակորդին։
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Դասախոսը՝ ուսանողին. - Ո՞վ է գրել Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»։ Հասկանալով, որ իրեն ձեռ են առնում, ուսանողը խորամանկում է. - Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» գրել է Հովհաննես Թումանյանը...
* * * Գյումրեցին հոխորտում է հոր մոտ. - Տասը տարի սովորել եմ միջնակարգում, հինգ տարի՝ ինստիտուտում, չորս տարի՝ համալսարանում, երկու տարի՝ ասպիրանտուրայում... - Ծո, հըբը ե՞րբ պիտի մարդ դառնաս,- զարմացած հարցնում է հայրը։
* * * Դասախոսն իր միամյա որդուն դնում է արկղի մեջ, որպեսզի փոքրիկը չարություններ չանի։ Քիչ հետո, երբ փոքրիկը մի քիչ ուրախ բլբլացնում էր, նրա չորսամյա եղբարյն ուրախ բացականչեց. - Հայրի՛կ, նայի՛ր, Արմենը դասախոսում է ամբիոնից...
* * * - Եթե մի տասը տարով երիտասարդ լինեիր, ես կհամաձայնեի քո կինը լինել,- ասաց աղջիկն իրենից քսան տարով մեծ տղամարդուն։ - Հիմարիկ, եթե տասը տարով երիտասարդ լինեի, քո ձեռքը չէի խնդրի,- պատասխանեց տղամարդը։
Գրի առավ Վ. ՕՎՅԱՆԸ
|