Աստված հայի առջև դրեց ներկայիս Հայաստանի Հանրապետություն երկիրն ու «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը։
- Որդյակ, ընտրիր սրանցից միայն մեկը։
Եվ հայն ընտրեց «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը։
- Սա ավելի մեծ է,- ասաց։
* * *
Փոքրիկն առավոտյան հարցրեց մորը.
- Ես որ արթնանում եմ քնից, իմ խաղալիք տիկնիկն ու խաղալիք շնիկն է՞լ են ինձ հետ էդ ժամին արթնանում...
* * *
Խորհրդային տարիներին բաքվաբնակ մի հայ բանաստեղծ, որպես մարդ և մտավորական անհաջող մի տիպ եկել էր հայրենի գյուղ։ Խորհտնտեսության նախագահը նրան ուղեկցում ու ցույց էր տալիս վերջին հնգամյակում գյուղի ձեռքբերումները՝ գյուղական ակումբի նոր շենքը, նոր պահեստը, գյուղի ղեկավարության նոր նստավայրը և այլն։ Վերջում էլ նրան տարավ նոր սարքած անասնաֆերմա։
- Մի տես ինչ լավ գոմ ենք սարքել կովերի համար։
- Հա, լավն է, գեղեցիկ է,- ասաց բանաստեղծը։
Նկատելով, որ վերջինս չի ուզում ներս մտնել, խորհտնտեսության նախագահն անմեղ-անմեղ ասաց.
- Ներս մտիր, ընկեր Գրիգորյան, թազա ենք սարքել, դեռ ոչ մի տավար չի մտել այդտեղ, առաջինը դու ես...
* * *
- Հայրիկ, զոմբին ինչո՞վ է տարբերվում մյուս մարդկանցից,- հարցնում է զոմբիի որդին։
- Երբ դու նայում ես հայելուն, ո՞ւմ ես տեսնում։
- Ինձ,- պատասխանում է որդին։
- Իսկ ես երբ նայում եմ հայելուն, տեսնում եմ Նրան։ Ահա տարբերությունը։
|