Գլխավոր » 2012 » Մայիս » 05
Հաղթանակից սկսած 20 տարի շարունակ մեր, այսպես կոչված, դիվանագիտության բանուգործը կարծես միայն այն է եղել, որ հող նախապատրաստի այդ Հաղթանակը հակառակորդին հանձնելու համար։ Դա արդեն ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վերջը կլինի...

«Երկտասնամյակ շարունակ ԼՂՀ ղեկավարները, շարքային քաղաքացիներն ու հյուրերը պարբերաբար ծաղիկներ են դնում կլոր այդ անհեթեթության վրա: Մի՞թե այս 20 տարում հնարավոր չէր դրա տեղը գեղեցիկ մի հուշակոթող կանգնեցնել՝ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին...

Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն կայծակնային, այլև՝ տևական պատերազմի Ադրբեջանի հետ: Այդ մասին ապրիլի 27-ին Երևանում մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը...

Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հրչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում ապրիլի 28-ին մեկնարկել են Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում...

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ ճանապարհն է,- գտնում է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ ընդգծելով, որ այդ մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները...

...Մի շարք հարցերին վերաբերող զարգացումները թույլ են տալիս շատ պատճառներ նկատել՝ ենթադրելու համար արագ, բայց ոչ համաչափ էրոզիա այդ հարաբերություններում...

Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն, որտեղ մարդիկ են աշխատում, պարբերաբար աշխատավարձ, ստանում։ Հետո «վաստակած հանգստի» են անցնում և բարձր թոշակ ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենախոշոր քաղաքի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները...

Թե՛ Հայաստանում, և թե՛ մերձավոր ու հեռավոր սփյուռքում բազում են ամենօրյա հայրենասիրական կոչերով, քաղաքական դատողություններով կամ ուսուցողական վերամբարձ քննադատությամբ հանդես եկող հայրենակիցները: Համացանցը լի է ֆորումների կամ սոցիալական ցանցերի էջերում թուրքական դրոշակներն այրող վերիրային ազգայնականներով, անկեղծ նվիրյալներով, իմաստուն կամ իմաստակ վերլուծաբաններով և այլն...

Խորհրդային գաղափարախոսության կաղապարների ազդեցության ներքո շատերը շարունակում են կարծել կամ ներքին համոզմունք ունենալ, որ երկրի զարգացման բուն ուղին՝ խոշոր արդյունաբերության և հանքարդյունաբերության մեջ է: Եթե արդյունաբերական համալիրների կառուցումն ու դրանց արտադրանքի արտաքին՝ խիստ մրցակցային շուկայում իրացումը դիտվում է բարդ և ժամանակատար գործ, ապա հանքարդյունաբերությունն ընկալվում է որպես անհատապես արագ հարստանալու և պետության հարկային մուտքերն ավելացնելու դյուրին միջոց...

Ո՞ւմ է գաղտնիք, որ շուրջ չորս տարի տևած Ղարաբաղի ազատագրական, հայրենատիրական պատերազմի հաղթանակը ձեռք բերվեց հազարավոր զոհերի, զրկանքների գնով... Հազարավոր նվիրյալների կյանքեր խլեց, հազարավոր մայրեր որդեկորույս դարձան, հազարավոր կանայք այրիացան, երեխաները որբացան... բայց արդյո՞ւնքը...

Այս օրերին Հայաստանում քաղաքական կուսակցությունների համագումարների թեժ մթնոլորտ է, և մրցադաշտը խիստ հագեցած է... Մենք՝ սփյուռքահայերս, մասնակցություն չունենք այս մրցավազքի մեջ, սակայն ինձ նմանները, որ Հայաստանում հարստություն ու բիզնես չունեն, պաշտոն ու դիրք չունեն ու ընտրելու ու ընտրվելու իրավունք չունեն...

Սպիտակ գույնը խորհրդանշում է պարզություն, հարսի սպիտակ զգեստը՝ անմեղություն, բժշկի սպիտակ թիկնոցը՝ մաքրություն, սակայն միայն նյութական առումով: Երևի հենց այս հանգամանքն էլ «իրավունք է տալիս» յուրաքանչյուր չզլացողի հագնել բժշկական սպիտակ թիկնոցն ու իր ուսերին վերցնել մարդկային կյանքի նկատմամբ մեծ ատասխանատվությունը...

Այսօր մեր առօրյայի անբաժան մաս է դարձել համացանցը, որն օրեցօր իր տեղն է լայնացնում մեր կյանքում: Ոմանք իրենց օրն են սկսում համացանցից նորություններ քաղելով, ոմանք՝ ինտերնետային խաղերով և համացանցի ընձեռած այլ հնարավորություններով: Սակայն կա մի բան, որն ընդհանուր է Արցախի հասարակության մեծ մասի համար՝ «համադասարանցիներ» (odnoklassniki)...

Երբ վերջերս մեր մայրաքաղաքի տերբեր մասերում հայտնվեցին նոր փոքր աղբարկղեր, իմ ուշադրությունն էլ շատերի պես գրավեց և ես հույս ունեի, որ մեր մայրաքաղաքն ավելի գեղեցիկ ու մաքուր տեսք կունենա: Սակայն այլ է պատկերը՝ մեծ աղբարկղերի դեպքում...

Մուրացիկները հասարակության անբաժանելի մասն են կազմում՝ անկախ պետության սոցիալական հնարավորություններից: Մարդկանց այս կատեգորիան շատ հաճախ իրենց կենսակերպին վերաբերվում են իբրև աշխատանքի, և դրամ են վաստակում ի հաշիվ խղճահարության...

Օրերս լույս է տեսել մեր հայրենակից, անասնաբուժական գիտությունների թեկնածու, հանրապետության վաստակավոր անասնաբույժ Էդուարդ Գասպարյանի «Սկսնակ մեղվաբույծի ուղեցույց» վերնագրով գիրքը։
Վաստակաշատ մասնագետը շարունակում է ընթերցողներին հաճելի նվերներ մատուցել...

Արժե՞, արդյոք անհանգստանալ վահանաձև գեղձի համար: Վիճակագրության համաձայն,  ներքին սեկրեցիայի այդ կարևոր օրգանի հիվանդությունները գնալով ավելի շատ են տարածվում: Թվում է, թե Չեռնոբիլը վաղուց է եղել, իսկ Ճապոնիան...

Գրական, հումոր և այլն

...Այսօր, հենց հիմա կարող եմ ասել,
Որ այդ ամենն են ստիպում ինձ
Սրտաբաց ասել՝ թե դու հիվանդ ես, հիվանդ եմ և ես,
Թե վշտացած ես, դողում եմ և ես,
Իսկ թե ցնծում ես, հրճվում եմ և ես,
Քանի մեր սերը փոխադարձ է միշտ...

...Ես կրկին մենակ եմ։ Տանջալի է։ Սարսափելի է, ապագան բոլորովին հույս չի ներշնչում։ Շատ դժվար է, բայց այնքան էլ նոր չէ մենակ լինելը։ Չկա մտերիմ մեկը՝ կին, որ հավատար, տաքացներ քեզ, և արդեն, երևի, այլևս չի լինի։ Սա դառը ճշմարտություն է...

Հետաքրքիր է, որ մարդիկ բազմապիսի խորհուրդների կարիք ունեն: Հետաքրքիր է նաև, որ փոխանակ իրենք մտածեն, սպասում են ուրիշների խորհուրդներին: Կփորձեմ, ուրեմն, մի քանի օգտակար խորհուրդ տալ, վստահ, որ եթե հետևեք իմ խորհուրդներին, աշխարհը ձեր աչքին կգեղեցկանա...

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլի ոչ մեծ քանակությունը բարձրացնում է մարդու ստեղծագործական ունակությունները, հաղորդում է Science News-ը...

Դառը ճշմարտություն և գեղեցիկ սուտ: Առաջինը նման է աղու, զզվելի համով հաբի, որն, ի վերջո, բուժում է հիվանդին: Երկրորդը՝ գեղեցիկ սուտը, նման է շքեղ ոսկե շղթայի, որը մի օր խեղդելու աստիճան սեղմելու է կոկորդդ։

Հարգանքը չեն խնդրում կամ մուրում: Այն վաստակում են: Քո անձի հանդեպ հարգանքը պետք է բխի ոչ թե քո պաշտոնական աթոռի չափերից, քո հասակից ու կշռից, այլ քո էությունից և քո վերաբերմունքից՝ քեզնից դուրս գտնվող ամենայն բանի հանդեպ:

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ