Գլխավոր » ՇԱՀՈՒՄՅԱՆԸ ՏԵՐ ԴԱՐՁԱՎ ԻՐ ԱՆՎԱՆԸ։ ՍԱՐԿՈԶԻՆ ԴԻՄԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՇԱՀՈՒՄՅԱՆԸ ՏԵՐ ԴԱՐՁԱՎ ԻՐ ԱՆՎԱՆԸ։ ՍԱՐԿՈԶԻՆ ԴԻՄԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
01:12
Մեր թերթի նախկին համարներից մեկում ակնարկելով Ստեփան Շահումյանի արձանի վերջին անհասկանալի «ռեստավրացիայի» մասին, գրել էինք, որ քերել-մաքրել են պատվանդանի վրա փորագրված «Շահումյան» գրությունը, այլ տառերով կրկին գրել՝ «Շահումյան»... և կրկին մոռացել գրել արձանի տիրոջ «Ստեփան» անունը։ Հատկապես երբ Արցախի մայրաքաղաքը կրում է նրա անունը։ Հավելել էինք նաև, որ աշխարհում հազիվ թե գտնվի նշանավոր մարդու մի այլ արձան, որի վրա գրված լինի միայն նրա ազգանունը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսներն անգամ հայրանունն են գրում...
Տևական ժամանակից հետո ըստ երևույթին դիտողությունը վերջապես տեղ է հասել։ Սխալն ուղղվել է։ Շահումյանի արձանի պատվանդանին հայտնվել է նշանավոր հայորդու և քաղաքական գործչի անունը։ 



ՍԱՐԿՈԶԻՆ ԴԻՄԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հաշվի առնելով բոլոր նրանց հուսախաբությունը և վիշտը, ովքեր երախտագիտությամբ և հույսով ողջունում էին ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դիմել է կառավարությանը՝ խնդրելով պատրաստել օրենքի նախագծի նոր տեքստ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը օրենքը հակասահմանադրական ճանաչեց։
Հիշեցնենք, որ երբ ս. թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը վավերացրել էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենք, աշխարհի ողջ հայությունն այն ընդունել էր ցնծությամբ՝ որպես մեծ հաղթանակ։ Իսկ այդ օրը Գյումրիում ծնված մանկանը կնքել էին Սարկոզի անունով... 

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ