Գլխավոր » 2012 » Մարտ » 30
Բոլոր այն քաղաքական գործիչ կոչեցյալները, ովքեր շարունակում են հայտարարություններ անել ազատագրված տարածքները թշնամուն զիջելու մասին, տարածքներ, որ ամրագրված են Արցախի Սահմանադրությամբ, նմանվում են հնագույն մասնագիտությամբ այն կնոջը, որն օրուգիշեր մտածում է միայն տրվելու մասին...

Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրի մասին, թեև դու հարցնում ես։
Կարճ ասեմ. մենք թե՛դրսից և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջ է ճշմարտությունը...

Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կայանալու են 2012 թ. հուլիսի 19-ին։ Որոշումը կայացվել է մարտի 29-ին Ղարաբաղի խորհրդարանի  լիագումար նիստում...

...Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունները պատրաստ չեն ընդունել ԼՂ խնդրի լուծումը։ Անհրաժեշտ է, որպեսզի երկու հասարակությունները փոխեն իրենց տեսակետը կամ նախագահները պետք է իրենց վրա մեծ քաղաքական ռիսկ վերցնեն»,- ընդգծել է Բրայզան...

Երևանյան հանրահավաքները յուրահատուկ ծես են դարձել, որտեղ տիրում է բացարձակ ճշմարտությունը, որը սփռում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ցավոք, վերջին երկու տասնամյակներին հայ ընտրողներն իրենց այնպես են պահում, որ ոչ մի ազնիվ մարդ ցանկություն ու հնարավորություն չունի որևէ ընտրությունների մասնակցել որպես թեկնածու...

Դժվար է միանշանակ գնահատական տալ Մինսկի խմբի միջնորդական 20-ամյա գործունեությանը։ Այս մասին NEW».am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  ԼՂՀ անվտանգության և արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ ընդգծելով, որ հրադադարի ռեժիմը պահպանելու որոշակի ջանքեր գործադրվել են...

Տարիներ առաջ կուսակցությունների վերաբերյալ մի հոդված էի գրել։ Հետո շատ ջրեր են հոսել. ստեղծվել են նոր կուսակցություններ, որոշ կուսակցություններ միավորվել են, որոշները՝ լուծարվել։ Բայց, միևնույն է, պետական քաղաքականությունը կուսակցությունների հանդեպ չի փոխվել...

Եթե մարդու սերը իր ժողովրդի նկատմամբ չի հնդուրժվում մեկ այլ մարդու կեղմից, ապա դա հայրենադավություն է։ Եթե մարդ չի հարգում մեկ այլ ժողովուրդի և նրա ձեռքբերումներով փառաբանում է իր ժողովրդին, ապա դա ազգայնականություն է, շովինիզմ, ռասիզմ...

...Многие сегодня готовы представить народ недееспособным и даже облить его грязью, готовы воровать чужую доблесть, лишь бы войти в историю и утешить свое самолюбие с высоты мундиров и должностей. И больше всего стараются те, кто не воевал, не видел врага в бою...

Խոսքը ՀՀ «Լեզվի մասին» օրենքի և, ընդհանրապես, լեզվաքաղաքականությանը վերաբերող մի քանի այլ օրենքների մասին է։
Թվում է, թե Հայաստանում ոչ մի բան ավելի լավ չի պաշտպանված, քան լեզուն է (պետական սահմանների հետ չենք համեմատում)...

Հայրումյանների ընտանիքում մեծանում են 6 երեխաորոնցից 5-ը՝ անչափահաս։ Ավագ որդին ամուսնացած է, 4 երեխաները դպրոցական են, իսկ ամենափոքրը 3 տարեկան է։ Հայրումյանների ընտանիքն ապրում է մայրաքաղաքի Արզանյան 10 հասցեում, երկհարկանի տան մեկսենյականոց նկուղում...

Ապրել անհոգ ու դժգոհել կյանքի պայմաններից, աշխատանք չգտնելու պատճառներ փնտրել ու ապրել ծնողների վաստակած գումարով՝ թերևս ամենահեշտ ճանապարհն է, որն այսօր ընտրում են շատ երիտասարդներ...

Առակներ, անեկդոտներ և այլն...

Ծեր քրիստոնյայի մեկը գնաց Պըլը-Պուղու մոտ, թե՝ ուզում եմ ճանապարհվել սուրբ Երուսաղեմ՝ մեղքերս քավելու։ Պըլը-Պուղին նրան հարցրեց. «Իսկ ի՞նչ կարիք կա այդքան երկար ճանապարհ կտրել օր ծերության, երբ մեր եկեղեցում կարող ես այդ նույն բանն անել»։ Ծերունին պատասխանեց. «Մեղքերս այնքան շատ են, որ չեմ ուզում զզվեցնել մեր աստծուն»...

Կան մարդիկ, որոնց ընդդիմություն դառնալու միակ պատճառը պետական կերակրամանից զրկվելն է։ Նրանց «չեզոքացնելու» ամենահեշտ ձևը կրկին կերակրամանի մոտ նստեցնելն է...

2011 թվականի մարտից Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 24 քաղաքացիների, որոնք իբր Ադրբեջանի ներսում քայքայիչ գործունեություն են ծավալել հօգուտ Իրանի։ Ձերբակալվածների դեմ քրեական գործեր են հարուցվել և մեղադրանքներ են առաջադրվել‘ լրտեսության, ահաբեկչության կազմակերպման, անօրինական զենք ձեռք բերելու համար...

Եթե ամեն մարդ նստած չէ իր աթոռին, անկախ նրանից՝ այն գտնվում է վանդակաճաղերից այնկո՞ղմ, թե՞ այսկողմ, նշանակում է հասարակությունը բուժման կարիք ունի։

Գորշ մարդիկ մի յուրահատկություն ունեն. նրանք և՛ ներսից են գորշ, և՛ դրսից։ Սրանց և՛ դեմքն ու տեսքն է գորշ, և՛ մտքերն ու մտածողությունը։

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ